ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Սույն որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես, 2019թ․ ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ կառավարությունում կայացած հանդիպումների շրջանակներում քննարկվել են մի շարք պետական կազմակերպությունների, այդ թվում նաև «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների գործառույթները, կառուցվածքները, ռեսուրսները, վերջիններիս կողմից իրականացվող գործընթացների, մատուցվող ծառայությունների հիմնավորվածություններն ու դրանց շարունակականության ապահովման նպատակահարմարությունը, ոլորտներում առկա ռիսկերը, ինչի արդյունքում 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՀ կառավարության N 1472-Ա որոշումամբ հաստատվել է վերոնշյալ ընկերությունների միաձուլումը և ստեղծվել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Միձուլման միջոցով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության ստեղծման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մի շարք իրավական ակտերում և արդիականացնել ՀՀ-ում ստանդարտների և չափագիտության ոլորտների ազգային մարմնի անվանումը:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք .
Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը.
Որոշման ընդունման արդյունքում ՀՀ ստանդարտացման և չաձագիտության ազգային մարմին կճանաչվի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը և որպես մեկ մարմին համապատասխան գործառույթների հստակեցման արդյունքում կբացառվեն նմանատիպ, նույնանման գործառույթների իրականացումը։
5․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
-
Քննարկվել է
23.07.2020 - 12.08.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5744
Տպել