Հիշել նախագիծը

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը

 

Հայեցակարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» № 650-Լ որոշման և որոշմամբ հաստատված № 1 հավելվածի ցանկի 78-րդ կետի 78․3 ենթակետին համաձայն` Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին» հայեցակարգի ընդունումը սահմանված է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող 2020 թվականի միջոցառում:

Հայեցակարգը կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերում շահագործվող վերելակային տնտեսության նկատմամբ տեխնիկական անվտանգության ապահովման և տեխնիկական պետական հսկողության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նոր մոտեցումներն ու ոլորտում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքներն արտացոլող փաստաթուղթ:

2.

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

  Հայաստանի Հանրապետության տարածքի բազմաբնակարան շենքերում շահագործվող և անմխիթար վիճակում գտնվող վերելակային տնտեսության մեջ առկա հիմնախնդիրներից ամենավտանգավորը վերելակների տարիքն է: Երևան քաղաքի և մարզերի քաղաքների (համայնքների) բազմաբնակարան շենքերում շահագործվող 5330 վերելակների գերակշռող մասի նշանակված ծառայության ժամկետը սպառված է` գերազանցում է 25 տարին, առանձին դեպքերում նույնիսկ գերազանցում է 50 տարին, որոնք ժամանակին նորերով չփոխարինելու դեպքում կարող են վերածվել, կամ արդեն վերածվել են շահագործող անձնակազմի, բազմաբանակարան բնակելի շենքերի բնակիչների և ազգաբնակչության համար վտանգավոր ռիսկերի, դիտարկվել որպես տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և այլ ռիսկերի ծագման հնարավոր հավանական աղբյուրներ:

Պարտադիր նորմերի պահանջների կատարման և բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանման համար սահմանված պարտադիր վճարները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում և դրանցում տարանջատված չեն բազմաբնակարան բնակելի շենքի միասնական ամբողջական սպասարկման համար պարտադիր իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների յուրաքանչյուրի արժեքի չափը, մասնավորապես` ընդհանուր օգտագործման տարածքների (մուտքեր, աստիճաններ, աստիճանավանդակներ և այլն), սանիտարական մաքրման, սպառման թափոնների հեռացման, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ), վերելակների ու վերելակային հորերի և այլն:

Տարբեր համատիրությունների (Վերելակ շահագործող անձանց) կողմից  պարտադիր նորմերի պահանջների կատարման և բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանման համար առանց որևէ մեթոդաբանության հաշվարկած տարբեր վճարներ են գանձվում բնակիչներից, որի մեջ չի մտնում վերելակի շահագործման ընթացքում մեկ ամսվա ծախսած էլեկտրէներգիայի գումարը, որի համար բնակիչներն առանձին են վճարում:

Խնդիր է նաև այն, որ կարգավորված չեն վերելակների պահպանման, ընթացիկ սպասարկման վճարները, ինչի արդյունքում Վերելակ շահագործող անձինք չեն կարողանում ապահովել սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների կողմից պայմանագրով նախատեսված համապատասխան ընթացիկ աշխատանքների կատարում:

3.

Կարգավորման նպատակները  

 

Անհրաժեշտ է, որպեսզի անցյալ դարի կեսերից մինչև օրս Հայաստանի Հանրապետությունում շահագործվող վերելակային տնտեսության համար նպատակաուղղված հատուկ քաղաքականություն իրականացվի և մշակվի երկարաժամկետ միջոցառումների ծրագիր՝ վերելակները միջազգային նորմերով սահմանված անվտանգության պահանջներին համապատասխան նորմերով և նոր վերելակներով փոխարինելու:

Հայեցակարգի հիմնական նպատակը բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման տիրույթից վերելակների առանձնացումն է և  վերելակային տնտեսությունը ընդունել որպես տնտեսության առանձին ոլորտ և Հայեցակարգով ներկայացված լուծումներին և դրույթներին համահունչ, մշակել և ընդունել մեկ միասնական արդիականացված օրենք` «Վերելակների անվտանգության և կուտակային վերելակային ավանդի մասին» ՀՀ օրենք:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Բազմաբնակարան շենքերի  բնակիչներից վերելակները որպես գույքի նոր տեսակի պահպանման, օգտագործման  և ծառայության ժամկետը սպառվելու դեպքում նոր վերելակով փոխարինման  համար գանձվող պարտադիր վճարման ենթակա գումարները «Կուտակային վերելակային ավանդ»-ի ներդրման պայմաններում, դրանց կառավարման շնորհիվ ստացված եկամուտների հետ միասին այլևս ծառայելու են իրենց հիմնական նպատակին և միաժամանակ համալրելու են պետական բյուջեն, չեն ենթարկվելու կոռուպցիոն ռիսկերի, չեն փոշիանալու և երաշխավորված հետ են վերադարձվելու բնակիչներին արդեն գույքի վերածված նոր վերելակների տեսքով:

Ազգաբնակչությունն իր միջոցների հաշվին ապահովում է ինքնաֆինանսավորվող, ինքնածախսածածկվող և ինքնավերարտադրվող կայացած վերելակային տնտեսություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանը և տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից,կամ իրենց բյուջեից տարեկան հսկայական ծավալների հասնող լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն կատարի վերելակների պահպանման համար և տնտեսված ֆինանսական միջոցները պետության կողմից կուղղվեն տնտեսության այլ ոլորտների զարգացմանն ու կարիքները հոգալու:

 Վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները ներդաշնակեցնել Եվրոպական միության (ԵՄ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների , այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ միջազգային և միջպետական նորմերին ու չափանիշներին:

Վերելակների շահագործման  հետ կապված տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և պատահարների նվազեցում, կանխարգելում և բացառում:   

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 

  Նախագիծը մշակվել է արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնակարգերի  մշակման և ուսումնամեթոդական բաժնի պետ` Հովհաննես Մելքոնյանի կողմից:

   Նախագիծը քննարկմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին (շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին) և հանրային քննարկման:

Նախագծի տեքստի լրամշակված տարբերակը նախապատրաստվելու է քննարկումների արդյունքում նրանց կողմից արված և ամփոփաթերթում ներառված բոլոր հիմնավորված առաջարկությունների ընդունման կամ չընդունման վերլուծության

հիման վրա:

6.

Նախագծի մշակման գործընթացում գտագործված աղբյուրները

 

Նախագծի մշակման գործընթացում գտագործված գրականության ցանկը կցվում է:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Չկան:

 

 

ՑԱՆԿ

Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին» հայեցակարգի մշակման համար օգտագործված իրավական ակտերի

 

Օրենքներ

  1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին»
  2. «Համատիրության մասին»
  3. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման

           մասին»

  1. «Տեխնիկական կանոնակարգման մասին»
  2. «Հավատարմագրման մասին»
  3. «Ստանդարտացման մասին»
  4. «Չափումների միասնականության ապահովման մասին»
  5. «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին»
  6. «Տեղական տուրքերի և վճարների մասին»
  7. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային

           կազմակերպությունների մասին»

  1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին»
  2. «Ներդրումային ֆոնդերի մասին» 
  3. «Կուտակային կենսաթոշակների մասին»
  4. «Բանկերի և բանկային գործունեության մասին»
  5. Քաղաքացիական օրենսգիրք

 

Որոշումներ

 

  1. ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» № 667-Լ որոշում
  2. ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 692-Ն
  3. ՀՀ կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» № 488-Ն
  4. ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» № 1161-Ն
  5. ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի «Տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» № 1359-Ն
  6.  ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» № 56-Ն
  7. ««Վերելակների անվտանգություն» մաքսային միության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 824 որոշում
  8. ՀՀ քաղաքաշինության  նախարարի 2014 թվականի մարտի 31-ի «ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր.Մաս Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի № 82 հրամանում  փոփոխություններ կատարելու մասին» № 93-Ն հրաման և այլ իրավական ակտեր ու փաստաթղթեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Առաջանում է:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Համապատասխանում է:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

     Չկան:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը, հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

    Հանրային քննարկում ապահովելու նպատակով նախագիծը սահմանված կարգով տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ (e-draft.am)։

  1. Հանրային քննարկումներին մասնակցության արդյունքները

         Նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների մասնակցության ամփոփաթերթում ներառված արդյունքները` հիմնավորված առաջարկությունների ընդունման կամ չընդունման վերլուծության հիման վրա խմբագրվելու են Նախագծի տեքստիում:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

     Չկան:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.07.2020 - 04.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10675

Տպել

Առաջարկներ`

Վարդան Փարեմուզյան

28.07.2020

Առանց այն էլ գույքահարկը զգալիօրեն բարձրացվում ա․ Քաղաքացին չպիտի մանր մունր դետալների մեջ խառնվի ու ամեն մի դետալի համար առանջին վճար կատարի․ Ընդհանուր գույքահարկ ա վճարում ու էտ մասնավորեցումը պետք ա ՏԻՄ-երում արվի թե որքան գումար որտեղ ծախսվի․ Սա ՏԻՄ-ի պարտականությունն ա․ Թողեք մի հակ մուծենք ու հանգիստ ապրենք․ Վաղը մյուս օր էլ մեկը կգա կասի փողոցների մաքրությունը բոլորիս հարցն ա եկեք մարդա 500 դրամ հավաքենք ու սենց շարունակ․

Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն

27.07.2020

1. Պարզաբանմանկարիքունի 75-րդկետի 5)-րդենթակետը՝ «911 ծառայության ներդնում վերելակային տնտեսությունում և արագ արձագանքման ցանցի ստեղծում»: 1) Անհասկանալի է «911 ծառայության ներդնում վերելակային տնտեսությունում» արտահայտությունը: Անհրաժեշտ է քննարկել 911 ծառայության և վերելակներն ամենօրյա սպասարկող ծառայությունների (համատիրություն, մատակարար-երաշխավոր և այլն)՝ իրավունքների և պարտականությունների հստակ տարանջատման հարցը: Միաժամանակ պետք է քննարկել 911 ծառայության ներգրավման ուժեղ և թույլ կողմերը՝ ա.911-ը նախատեսված է արտակարգ իրավիճակների համապատասխան դասակարգիչներով հաստատված արտակարգ իրավիճակներին, մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներին կամ առաջացած դեպքերին արձագանքելու համար: Անհրաժեշտ է այնպես տարանջատել, որ 911-ին չշեղենք իր կարևորագույն առաքելությունից, բ. համատիրությանն իր առաքելություններից ևս մեկից՝ իրեն վստահած բնակչությանը սպասարկելու պարտականությունից չզրկելու հարցը, 2) Ի՞նչ է նշանակում «արագ արձագանքման ցանցի ստեղծում», ի՞նչ հիմքի վրա, ի՞նչ ուժերով և միջոցներով պետք է ստեղծվի տվյալ ցանցը: Ի՞նչ նպատակ և գործառույթներ է սահմանվելու նրան: 2. Անհրաժեշտ է հստակ հիմնավորել վերելակների սակագնային առաջարկված մեթոդաբանությունը հաշվի առնելով՝ 1) այն կարող է դիմադրության հանդիպել բազմաբնակարան շենքերի 1-ից 3-րդ հարկերի բնակիչների կողմից և եթե նրանց մասնակցությունը անտեսվի՝ սակագինը 30%-ով կավելանա. 2) առաջարկած մեթոդաբանության հիմքում՝ պայմանական հաշվարկ կատարելիս ընդունված է, որ մեկ մուտք ունեցող մեկ շենքի բնակիչների թիվը կազմում է 200 անձ: Սա ըստ երևույթի ԽՍՀՄ ժամանակահատվածում կառուցված 9 և ավել հարկ ունեցող շենքերի մեկ մուտքի առավելագույն քանակն է: Առկա են մեծ թվով մեկ մուտք ունեցող շենքեր, որտեղ յուրաքանչյուր հարկում առկա է 4 բնակարան: Վերցնելով միջինացված 1 բնակարանում բնակվողների թիվը՝ 4 անձ, արդյունքում մեկ մուտքի բնակիչների թիվը կկազմի 144 հոգի: Առկա են նաև 5, 6, 7, 8 հարկանի բնակելի շենքեր, որոնք ունեն վերելակներ: Առաջարկում ենք վերանայել պայմանական վերահաշվարկը՝ յուրաքանչյուր ընտանիքին հասնող լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության չափի մասին պատկերացում կազմելու նպատակով. 3) առկա են շենքեր, որոնք ունեն և մարդատար, և մարդաբեռնատար վերելակներ: Ի՞նչ սկզբունքով է հաշվարկը կատարվելու մարդաբեռնատար վերելակների համար, ելնելով այն հանգամանքից,որ մարդաբեռնատար վերելակների շահագործման պարբերականությունը նվազ է:

Տեխնիկական Անվտանգություն

27.07.2020

Անհրաժեշտ է հանել 75-րդ կետի 10)-րդ ենթակետը: Այն հակասում է՝ 1) ՀՀ կառավարության որդեգրած տնտեսության ազատականացման քաղաքականությանը, 2) ստեղծում է մենաշնորհ՝ հակասելով ՀՀ կառավարության հակամենաշնորհային միջոցառումներին և քաղաքականությանը, 3) վերացնում է մրցակցությունը և ոլորտի առողջ զարգացումը: Ոչ ոք չի կարող հիմնավորել, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է ավելի որակայալ փորձաքննել օրենքով սահմանված կարգով հավատարմագրված, նորագույն սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով համալրված մասնավոր ընկերությունից, 4) համաշխարհային փորձին առ այն, որ եթե մեկ ոլորտ տրվում է մեկ մարմնին, ապա այդտեղ տարիների ընթացքում ձևավորվում են անտարբերության (նոր վերելակ է՝ առանց փորձաքննելու կնիքներ դնենք և այլն), անուշադրության և կոռուպցիոն երևույթներ, 5) «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» և բազմաթիվ այլ օրենքների, ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և այլն:

Տեսնել ավելին