Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-ն որոշման 4-րդ հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության (մաքսային մարմնի մասով)» ցանկի 4-րդ կետով տրամադրվող տեղեկատվության՝ ՀՀ մաքսային օրենսդրության փոփոխության հետևանքով բազաների անհամադրելիությամբ և ՀՀ ՖՆ-ում գործող
ՀՀ մաքսային վիճակագրական տվյալների մշակման և վերլուծության համակարգչային ծրագրում տեղեկատվության` նոր ձևաչափով ստացվող տվյալների ներառման անհրաժեշտությամբ:
- Կարգավորման հարաբերությունների ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1354-Ն որոշման N 4 հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի յուրաքանչյուր ամիս ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրում է կազմակերպությունների և քաղաքացիների կողմից կատարված մաքսային գործարքների վերաբերյալ տեղեկատվություն։
Սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունում 2004 թվականից գոյություն ունեցող ՀՀ մաքսային վիճակագրական տվյալների մշակման և վերլուծության համակարգչային ծրագրի օգտագործումը վերջին տարիներին դարձել է անհնարին, քանի որ այն մշակվել է ՀՀ մաքսային վիճակագրական տվյալների ԱՏԳԱԱ 8-նիշ բացվածքի և ՀՀ մաքսային վիճակագրական մեթոդաբանության հիման վրա, ինչը թույլ չի տալիս ծրագրում ներառել ներկայումս օգտագործվող ԵԱՏՄ մաքսային վիճակագրական մեթոդաբանությանը համապատասխան ներկայացվող ապրանքների ԱՏԳԱԱ 10-նիշ բացվածքով տվյալները: Արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացված տեղեկատվությունը ըստ էության հնարավոր չի եղել օգտագործել և առանձին հանձնարարականների կատարման անհրաժեշտության դեպքում ՀՀ պետական եկամուտների կոմիտե պարբերաբար հարցումներ են կատարվել։
Փոփոխություններին արձագանքելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելագործել տվյալների բազայի ծրագրային ապահովումը: Բարեփոխումն իրականացնելու համար 2019 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է համապատասխան ծրագրային ապահովման բարելավման գործընթացը՝ ՀՀ մաքսային վիճակագրական տվյալների բազայի և վերլուծության նոր համակարգչային ծրագրի մշակման ուղղությամբ:
2019 թվականի փետրվարի 13-ին կնքվել է թիվ ՀՀ ՖՆ ԷԱՃԾԶԲ-19/2 պայմանագիրը, համաձայն որի՝ «Դավթյան» ՍՊԸ-ի կողմից կատարվել է
ՀՀ ֆինանսների նախարարության լոկալ ցանցում գործող ՀՀ մաքսային վիճակագրական տվյալների մշակման և վերլուծության համակարգչային ծրագրի թերությունների հայտնաբերում, շտկում և նոր ֆունկցիաների ավելացում՝ համապատասխանեցնելով դրանք մաքսային նոր կանոններին և պահանջներին: Տվյալների բազայի մշակման աշխատանքները իրականացվել են 2019 թվականին փորձնական կարգով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացված տվյալների հիման վրա: Աշխատանքների իրականացման ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող տեղեկատվության ձևաչափում կատարվել են որոշ փոփոխություններ, որոնք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան մասնագետների հետ աշխատանքային կարգով քննարկվել են: Այնուհանդերձ,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ամսական պարբերականությամբ պաշտոնապես տրամադրվող տեղեկավությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի թիվ 1354-ն որոշման 4-րդ հավելվածի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկի 4-րդ կետի համաձայն, որը տարբերվում է աշխատանքների իրականացման ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված ձևաչափից:
ՀՀ ֆինանսների նախարարությունում գործող ծրագրի կատարելագործման միջոցառումները ներկայումս կատարման ընթացքում են, որոշ աշխատանքներ արդեն վերջնականացվել են: Ուստի արձանագրված ձեռքբերումներից ելնելով գործընթացի հետագա զարգացումն ապահովելու, ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների բազայի համակարգչային ծրագիրը գործարկելու և վերջին տվյալները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված ձևաչափով ներբեռնելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է ՀՀ ֆինանսների նախարարությունում ժամանակի պահանջներին համապատասխան ՀՀ մաքսային վիճակագրական տվյալների բազայի ձևավորումը՝ ուղղված ՀՀ արտաքին առևտրի և հարկերի մասին տեղեկատվության վերլուծության համակարգերի կատարելագործմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներգրավմամբ: Նախագիծը մշակելիս հիմք է ընդունվել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ աշխատանքային կարգով համաձայնեցված տվյալների տրամադրման ձևաչափը:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն պարբերաբար փոխանցվող մաքսային վիճակագրության ընդգրկունությունը, ինչպես նաև՝ մակրոտնտեսական (մասնավորապես՝ արտահանման, ներմուծման և արտաքին առևտրին առնչվող հարկային եկամուտների) վերլուծությունների, գնահատումների և կանխատեսումների հնարավորությունները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՅԼ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
-
Քննարկվել է
18.07.2020 - 02.08.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 5814
Տպել