«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Հաշվի առնելով Պետական գույքի կառավարման կոմիտեի համար որոշ վարչական սարքավորումներ ձեռք բերելու հրատապությունը, անհրաժեշտություն է առաջացել ներկայացնելու «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս Կոմիտեն անցում է կատարել էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Մալբերի-2» համակարգին և կառուցվածքային ստորաբաժանումներում խնդիրներ են առաջացել համակարգիչների տեխնիկական չափանիշների անբավարար լինելու հետ: Միաժամանակ, «Հայկական Ծրագրեր» ընկերությունն իր 18.06.2020թ.-ի հաղորդագրությամբ տեղեկացրել է Կոմիտեին առ այն, որ 14.01.2020թ.-ց «Microsoft» ընկերությունը դադարեցրել է «Windows 7» օպերացիոն համակարգերի սպասարկումը, ինչը նշանակում է, որ հայտնաբերված սխալների ուղղում իրենց կողմից չի կատարվելու: Ընկերությունը որոշ ժամանակ շարունակելու է իրականացնել «ՀԾ–ձեռնարկություն» համակարգի տեստավորումը «Windows 7» օպերացիոն համակարգի վրա, սակայն ծրագրերի պատշաճ աշխատանքների ապահովում չի խոստանում: «Microsoft» ընկերության կողմից դադարեցվել է նաև «Windows 8», «Windows Server 2008» և «Windows Server 2008 R2» օպերացիոն համակարգերի սպասարկումը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս արագ լոկալ համակարգիչների համար անցում կատարել «Windows 10» օպերացիոն համակարգին իր վերջին թարմացումներով, իսկ սերվերի վրա` «Windows Server 2016 Standard»:
Միաժամանակ հայտնում եմ, որ Նախագծի Հավելված 7-ով ներակայացված 32422100-501 և 32333200-501 CPV կոդերով ապրանքների գնման գործընթացի արդյունքում արդեն իսկ կնքվել է պայմանագիր «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն և ֆինանսական միջոցների առկայության դեպքում պայմանագրի հիման վրա կկնքվի Համաձայնագիր:
Ելնելով Հավելված 7-ով ներկայացված 30211280, 30216110 և 32332100 CPV կոդերով ապրանքների գնման գործընթացի ժամկետային սղությունից և հրատապությունից՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ գնման ընթացակարգն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով՝ չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
Կարգավորման նպատակը և բնույթը.
Վերոգրյալի հիմքով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու նոր համակարգիչներ և համալրող սարքեր: Համաձայն քննարկման ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծի նախատեսվում է 2020 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ` 1079-Պետական գույքի կառավարում ծրագրի 11001-Պետական գույքի կառավարման, համակարգման, խորհրդատվության և մոնիտորինգի ծառայություններ միջոցառման գումարը նվազեցնել 2,950.0 հազ. դրամով և այն ավելացնել 31001-Պետական գույքի կառավարման կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառման գումարին:
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Կոմիտեի կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության բարելավում, որը հնարավորություն կստեղծի «Մալբերի-2» համակարգի և «Հայկական Ծրագրեր»-ի կիրարկումը և սպասարկումն ապահովելու համար :
Այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունների կամ լրացումների վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտների և անձանց վերաբերյալ
««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Պետական գույքի կ
-
Քննարկվել է
14.07.2020 - 30.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի օտարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 6149
Տպել