ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով։
ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշմամբ սահմանվել է հանրային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը։
Նշված որոշման համաձայն Կառավարության խնդիրներն են տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում՝
- ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով.
- պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված՝ բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը.
- գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացումը, հարկային և մաքսային քաղաքականության պարզեցումը.
- ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր ներդրումների աճը.
- մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, կապիտալի լիարժեք պաշտպանությունը.
- հասցեական քաղաքականությամբ և տարբերակված մոտեցումների կիրառմամբ Երևանից դուրս գործարար համայնքի զարգացումը:
Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների օղակաձև երթևեկելի հատվածների հողային պաստառներում գովազդային վահանակների տեղադրումը։ Նշված նախագծով հնարավորություն կստեղծվի ճանապարհներին գովազդ տեղադրելու գործընթացին մասնակից (գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր) իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների համար ընդլայնել գործունեության մասշտաբը, ինչը կբերի նաև պետական բյուջեի մուտքերի ավելացման:
Նշենք, որ ՀՀ միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների վրա կան շուրջ 9 շրջանաձև երթևեկելի հատված և նախնական կանխատեսումներով պետական բյուջեի մուտքերը տարեկան էապես կավելանան, ինչպես նաև արդյունքում կբարեկարգվեն այդ գոտիները գովազդային վահանակ տեղադրող կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին:
-
Քննարկվել է
13.07.2020 - 29.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ, Տնտեսական
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 6282
Տպել