ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
4 - Դեմ
Հիմնավորում
Հայաստանի Հանրապետության կառավարության «Տիեզերական գործունեության լիցենզավորման կարգն ու պայմանները և լիցենզիայի ձևը հաստատելու մասին», «Տիեզերական գործունեության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ճանաչելու մասին» և «ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N895 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի ընդունման
«Տիեզերական գործունեության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները հավանության են արժանացել ՀՀ Ազգային ժողովի կողմից:
«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգերը կառավարության հաստատմանն են ներկայացվում սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Նկատի ունենալով վերը նշվածը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել է տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը և պայմանները, ինչպես նաև տիեզերական գործունեության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ճանաչելու մասին որոշումների նախագծերը
Միաժամանակ, «ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N895 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2019 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներով, ինչպես նաև այն հանգամանքով, որ տիեզերական գործունեության տեսակը լիցենզավորող ՀՀ կառավարության կողմից սահմանվում է ՀՀ լիազորված պետական կառավարման մարմին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
-
Քննարկվել է
10.07.2020 - 26.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 6110
Տպել