Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N1610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեեմբերի 14-ի N1610-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Որոշման նախագծի նպատակը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության  2019 թվականի նոյեմբերի 14-ի N1610-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն տրամադրված բնակարանի գնման վկայագրերի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետի փոփոխությունն է՝ երկարաձգումը:

 

2. Առկա իրավիճակը

Որոշմամբ նախատեսված է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքներին տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրը տրամադրելու օրվանից հաշված 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

Սակայն, ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետները դիմել են վերը նշված ժամկետը երկարաձգելու առաջարկությամբ՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում նախորդ ամիսներին ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումները:

 

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները, Որոշմամբ նախատեսված աշխատանքների համար սահմանել իրատեսական ժամկետ:

 

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետների առաջարկության հիման վրա:

 

5. Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս

Նախագիծը մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարաններով բերված տեղեկատվությունը, Պարետի որոշումները:

 

6. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար ֆինանսական հաշվարկների անհրաժեշտություն չի եղել:

 

 7. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, այն է՝ մեկ այլ նորմատիվ իրավական ակտի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

 

8. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

 

9. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

Կկազմակերպվի նախագծի հանրային քննարկում՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի՝ www.minurban.am, «Քաղաքաշինության բնագավառին առնչվող նորմատիվ իրավական ակտեր» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում:                                                            

  • Քննարկվել է

    08.07.2020 - 23.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6542

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

09.07.2020

Սույն նախագիծը առաջարկում եմ հանել շրջանառությունից հետևյալ պատճառաբանությամբ. - ՀՀ կառավարության որոշումը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին, այն դեպքում, որ նախագծով անդրադարձ է կատարվում միայն ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետներին: Հաշվի չի առնված ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կարծիքը; - Նախագծով ներկայացված տեղեկատվությունը նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում նախորդ ամիսներին ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումները, չեն համապատասխանում իրականությանը: Նշված բոլոր կառույցները առ այսօր փայլուն աշխատանքներ են իրականացրել և իրականացնում եմ Հայաստանի Հանրապետության բնակչության սպասարկման համար: Առավել ևս բանկային և կադաստրի համակարգում առցանց համակարգը աշխատել է անխափան և սահմանված ժամկետներում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն և մատուցվել են համապատասխան ծառայությունները: Անձամբ իրականացրել եմ երեք հատ նոտարական ծառայությամբ գործարքներ, անշարժ գույքի հետ կապված երկու գործարք և բազմաթիվ բանկային գործարքներ: - Հիմնավորման և մանրամասնելու կարիք ունի նախագծի 5-րդ կետով բերված ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարաներով բերված տեղեկատվությունը, Պարետի որոշումների մասին: Հիմնավորումից պարզ չէ, որ որոշումների մասին է խոսքը գնում և ինչ կապ ունեն և ինչ ազդեցություն ունեն այդ որոշումները Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N1610-Ն որոշման վրա:

Տեսնել ավելին