Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի 1315-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2020 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-իN 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1315-Նորոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
- Որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․ «1) ականջապիտակները, որոնք պետք է պատրաստված լինեն ջերմակայուն պոլիմերային նյութից. «իգական» կցամասի երկարությունը՝ 65±2 մմ մինչև 75±2 մմ, լայնությունը՝ 50±2 մմ մինչև 60±2 մմ, իսկ «արական» կցամասի երկարությունը՝ 55±2 մմ մինչև 65±2 մմ, լայնությունը՝ 50±2 մմ մինչև 60±2 մմ, երկկողմանի ընթեռնելի նույնանման նիշերով պիտակներն ամրացվում են կենդանու ձախ և աջ ականջներին՝ նախատեսված հատուկ դակիչով.»,
- Որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․ «2) անձնագիրը՝ խոշոր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար։ Կենդանու անձնագրում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալներ, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվություն՝ ամիս, ամսաթիվ, տարեթիվ։ Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.»,
- Որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում «երկարությամբ,» բառը փոխարինել «երկարությամբ և» բառով,
- Որոշման հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․ «2) անձնագիրը՝ մանր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար։ Կենդանու անձնագրում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալներ, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվություն՝ ամիս, ամսաթիվ, տարեթիվ։ Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.»,
- Որոշման հավելվածի 11-րդ, 12-րդ, 13-րդ և 15-րդ կետերում «ֆիզիկական «և»» բառերը փոխարինել «ֆիզիկական կամ» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
07.07.2020 - 23.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8142
Տպել