«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Առկա իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման 3-րդ հավելվածի 31-րդ կետի 2-րդ ենթակետը (այսուհետ՝ Որոշում) գործնականում կիրառելը ի հայտ է բերել Որոշման կիրառման հետ կապված թերի, ոչ լիարժեք կարգավորում (խոչընդոտներ են առաջանում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում հերթապահություն կատարող այն զինծառայողների համար, ովքեր ունեն ավագ ենթասպայական զինվորական կոչում, սակայն նշանակված են շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի կոչումային դասակարգումով պաշտոնների, այսինքն՝ ցածր պաշտոնի):
Որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Որոշման գործողության ընթացքում դրա կարգավորիչ հարաբերությունը հստակեցնելու, առկա իրավական անորոշությունը կանոնակարգելու հանգամանքով:
Որոշման 31֊րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված է, որ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների դրամական ապահովությանն ուղղված միջոցները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չեն մտնում, մինչդեռ ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի կոչումային դասակարգումով պաշտոն զբաղեցնող զինծառայողի նկատմամբ այդ իրավունքը չի գործում, ինչն արդարացված չէ:
Զինծառայողների դրամական բավարարումը ըստ կազմերի, հաշվառումը, (դասակարգումը) գործառույթների սահմանումը և դրանց առանձնահատկությունները պայմանավորված են զինծառայողի զբաղեցրած պաշտոնով: Որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է առկա թերությունը վերացնելու, առաջացած իրավական անորոշությունը բացառելու հանգամանքով:
Որոշման ներկայիս տարբերակի իրավական անորոշության լուծումը հնարավորություն կտա ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային և կրտսեր ենթասպայական կազմի կոչումային դասակարգումով պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողներին իրացնելու իրենց իրավունքը: 2020թ. հունիսի 1-դրությամբ ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող և շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական պաշտոն են զբաղեցնում 89 զինծառայող:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առկա իրավական անորոշությունը լրացնելու, ի հայտ եկած թերությունը շտկելու և զինծառայողների կողմից իրենց իրավունքի լիարժեք իրացման գործընթացի պատշաճ կազմակերպումը գործնականում երաշխավորելու նպատակով առաջարկվում է Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման 3-րդ հավելվածով սահմանված ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառելու (փաստագրվելու) կարգի 31-րդ կետի 2-րդ ենթակետում «կազմերի» բառից հետո լրացնել «զինվորական պաշտոն զբաղեցնող» բառերը:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Որոշման մեջ հայտնաբերված թերության վերացում, սոցիալական աջակցության ստորաբաժանումներում տարընթերցման և մեկնաբանության խնդրի բացառում:
Հստակեցվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային և կրտսեր ենթասպայական կոչումային դասակարգումով պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների կարգավիճակը, ինչպես նաև իրավունքի լիարժեք իրացման գործընթացի ապահովումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազումների մասին
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Քննարկվել է
06.07.2020 - 21.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 5622
Տպել