Լրամշակման փուլում է
«ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված է օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը։ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունումից) հետո այդ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության իրավասությունների մեջ նախատեսվել է նաև հիդրոֆտորածխածինների ցանկի սահմանումը։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության կողմից սահմանել հիդրոֆտորածխածինների ցանկը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի օրենքի (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի) կարգավորման առարկան ընդլայնվել է և այն, բացի օզոնային շերտը քայքայող նյութերից, ներառել է նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում իրավակարգավորումներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազեր և ևս վնասակար են օզոնային շերտի համար: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: Օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն ՀՀ կառավարությունը հաստատում է կարգավորվող նյութերի (օրենքի իմաստով՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների) ցանկը։
-
Քննարկվել է
03.07.2020 - 18.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 5894
Տպել