-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի նիստի N 47 արձանագրային որոշման հավելվածի Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ռազմավարության իրականացմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N 44 որոշման հավելվածի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018 թվականների ռազմավարության 44-րդ և 45-րդ կետերով: Նպատակը կրթության բոլոր մակարդակներում ձեռնարկատիրական կրթության զարգացմանը նպաստելն է` ձեռներեց սերունդներ դաստիարակելու և ձեռնարկատիրական կարողություններ խթանելու համար:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական կրթության զարգացումը պետք է ուղղված լինի տնտեսական միջավայրի ձևավորմանն ու ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ընդլայնմանը խթանելուն: Այն կարևոր հարթակներից է՝ ապահովելու համար արդյունավետ համագործակցություն ուսումնական հաստատությունների և սոցիալական գործընկերների (այդ թվում` մասնավոր գործարարներ) միջև: Հայաստանում ձեռնարկատիրական կրթության համակարգի ձևավորումը կարևորագույն խնդիրներից է: Ձեռնարկատիրական կրթության ինտեգրումը կրթական համակարգի բոլոր մակարդակներում դեռևս առկա չէ, և բիզնեսների ուսուցումն ու դրանց զարգացման միտումները հստակեցված չեն:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Ապահովել ձեռնարկատիրական կրթության ուսումնառությունը դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում` տարբեր առարկաներում և կրթական ծրագրերում ձեռնարկատիրական կրթության ինտեգրման սկզբունքով: Ձեռնարկատիրական կրթության զարգացումը աշակերտներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու գիտելիք ու հմտություններ՝ գործարար նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար:
- Կարգավորման առարկան
Ձեռնարկատիրական կրթությամբ նպաստել սովորողների կարողությունների զարգացմանը: Ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության զարգացումը կդիտարկվի որպես կարիերայի այլընտրանք դիտարկելուն ուղղված ուսումնառության կազմակերպման հնարավորություն։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Կրթության բոլոր մակարդակներում լիարժեքորեն կապահովվի ձեռնարկատիրական կրթության կազմակերպումն ու զարգացումը: Աշակերտների և ուսանողների մոտ կձևավորվի ձեռնարկատիրական մտածողություն, կստեղծվեն հնարավորություններ՝ ուսումնական հաստատությունների և գործարարների միջև արդյունավետ համագործակցության համար, կստեղծվեն գործարար կապեր:
ՏԵՂԵԿԱՆՔ 1
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
<<Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի ծագում:
ՏԵՂԵԿԱՆՔ 2
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
<<Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
07.06.2017 - 22.06.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Հանրային քննարկում
19.06.2017 19:37
edu.am
Դիտումներ` 17279
Տպել