Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1830-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 1.1-րդ կետի 1.1.14-րդ ենթակետը:

Մասնավորապես, Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 1.1-րդ կետի 1.1.14-րդ ենթակետով նախատեսվել է մինչև 2023 թվականը ստեղծել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթների (այսուհետ՝ ՎԻՎ վարույթներ) էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչի շրջանակներում նախատեսվում են իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, հարկային էլեկտրոնային կառավարման համակարգում ՎԻՎ վարույթների ներդրման կոնցեպտի մշակում և համաձայնեցում, տեխնիկական առաջադրանքի մշակում, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում, գնումների գործընթացի կազմակերպում, ծրագրային ապահովման մշակում:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով հարկ վճարողների պաշտոնատար անձանց նկատմամբ ՎԻՎ վարույթները հարուցվում և իրականացվում են թղթային եղանակով:

Նախագծում  նախատեսվել է ՎԻՎ վարույթներն իրականացնել  ավտոմատացված ձևով՝ առանց օգտվողի անմիջական մասնակցության, ինչի կապակցությամբ կանոնակարգվել են էլեկտրոնային համակարգի կիրառման հետ կապված ՎԻՎ վարույթների առանձնահատկությունները: Մասնավորապես, Նախագծով նախատեսվել է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի քննությանը ենթակա  1691,  16918, 169․26, 169․27 և 1703 հոդվածների համաձայն հարկ վճարողների պաշտոնատար անձանց (վարչական իրավախախտման սուբյեկտի) կողմից կատարված  իրավախախտումների գործերով  վարույթները հարուցվեն և վարվեն հարկային մարմնի էլեկտրոնային համակարգի միջոցով:

 Միաժամանակ, Նախագծով նախատեսվել է, որ ՎԻՎ վարույթը պետք է բաղկացած լինի 3 փուլերից՝ իրավախախտման հատկանիշների պարզման, գործի քննության և վարչական ակտի ընդունման: Ընդ որում, իրավախախտման հատկանիշները արարքի հատկանիշների հետ համապատասխանելու դեպքում իրավախախտման սուբյեկտը ծանուցվելու է հարկային մարմնի կողմից:

Ավելին, ծանուցմամբ իրավախախտման սուբյեկտը իրազեկվում է վարչական իրավախախտման կատարման  ժամանակի և էության, այն նորմատիվ ակտի մասին, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, գործի քննության իրակացման վայրի և ժամի, խախտողի կողմից բացատրությունների, առարկությունների, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ներկայացնելու ժամկետների և կարգի մասին։ Արդյունքում, վարույթ իրականացնող պաշտոնատար անձը  գործի քննության արդյունքներով ընդունելու է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված վարչական ակտ։

Հարկ ենք համարում նշել, որ ՎԻՎ վարույթների շրջանակներում փաստաթղթերը պետք է ընդունվեն, հաստատվեն և իրավախախտման սուբյեկտին իրազեկվեն էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկային մարմնի՝ հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի համար նախատեսված «Անձնական գրասենյակ» բաժնում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով:

Ընդ որում, փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերն ուժի մեջ են մտնելու հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

ՎԻՎ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծմամբ՝ ակնկալում ենք ունենալ հետևյալ արդյունքները.

  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային համակարգում կներդրվի ՎԻՎ վրույթների իրականացման մեխանիզմը.
  • ՎԻՎ վարույթները կիրականացվեն առանց մարդկային գործոնի ազդեցության.
  • ՎԻՎ վարույթի իրականացման գործընթացում հարկ վճարողների հետ շփումների կրճատման արդյունքում կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը.
  • Կկրճատվեն ՎԻՎ վարույթների իրականացման վարչական ծախսերը.
  • Առկա աշխատանքային ռեսուրսներն ավելի նպատակային կօգտագործվեն:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.06.2020 - 15.07.2020

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6882

Տպել