ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1377-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1377-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 24-ի N 298-Ն որոշման պահանջներին համապատասխան 2016 թվականի ապրիլի 1-ից ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի (այժմ՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ) կողմից իրականացվել է Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում ծրագիրը: Գույքի պահառությունն իրականացվել է ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 10-ի N 1033-Ն որոշմամբ ՊՈԱԿ-ին այդ նպատակով հատկացված Երևան քաղաքի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող տարածքում: Մինչ այժմ ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշման համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված ՀՀ դրամով անժամկետ արտաբյուջետային հաշվում հավաքագրված միջոցների հաշվին:
2019 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով սահմանափակվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Ուստի նախագծով նախատեսվում է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշումը` բացառելով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպման միջոցները արտաբյուջեով շրջանառելու հնարավորությունը:
Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչել, իսկ ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի բյուջետային միջոցների հաշվին` համաձայն ՀՀ կառավարության քննարկմանն արդեն իսկ ներկայացված Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի, ըստ որի նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1033-Ն որոշումներում կատարել փոփոխություններ՝ նախատեսելով, որ ծրագրի ծախսերի ֆինանսավորումը իրականացվելու է պետական բյուջեի միջոցներից:
Ըստ վերոնշյալ նախագծի սկզբնական տարբերակի նախատեսվում էր նաև դրույթ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին, սակայն հիմք ընդունելով նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության կողմից ներկայացված պետական փորձագիտական եզրակացությունը առ այն, որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, ուստի, անհրաժեշտություն է առաջացել առանձին նախագծով շրջանառել ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության նախագիծը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (իրավահաջորդ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե) անվամբ բացված արտաբյուջետային բանկային հաշվով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպման միջոցները շրջանառելու հնարավորությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,
անձինք և նրանց դիրքորոշումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի 2019 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորության սահմանափակումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1377-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1377-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
-
Քննարկվել է
26.06.2020 - 13.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 6040
Տպել