Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ գլխով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N30 որոշման N14 հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգի 10-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Կիրառել «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգ` քվոտա սահմանելու միջոցով սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող այն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) նկատմամբ, որոնց վերամշակման արդյունքն են հանդիսանում ոսկերչական իրերը, վարպետների կողմից պատրաստված ոսկյա և արծաթյա իրերը, այլ իրերը և դրանց մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից ծածկագրեր)՝ համաձայն N 1 հավելվածի.
- Սահմանել, որ՝
1) սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքից «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանումը թույլատրվում է N1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում:
2) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների մասով լիցենզիա տրամադրող լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Լիազոր մարմին):
- Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման լիցենզավորման ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի.
2) թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման մասով մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
3) թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման մասով գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն.Փաշինյան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության - թվականի --ի N - որոշման |
ՔՎՈՏԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՅՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ), ՈՐՈՆՑ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐԸ, ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՍԿՅԱ ԵՎ ԱՐԾԱԹՅԱ ԻՐԵՐԸ, ԱՅԼ ԻՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԸ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ԻՑ, 9608 10 990 0-ԻՑ և 9608 30 000 0-ԻՑ ԾԱԾԿԱԳՐԵՐ)
Ապրանքի անվանումը
|
Քվոտա (կգ)
|
Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) |
1000.0
|
Արծաթ՝ չմշակած տեսքով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրք 7106-ից)
|
2000.0 |
Հավելված N 2 ՀՀ կառավարության - թվականի --ի N - որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր), որոնց վերամշակման արդյունքն են հանդիսանում ոսկերչական իրերը, վարպետների կողմից պատրաստված ոսկյա և արծաթյա իրերը, այլ իրերը և դրանց մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից ծածկագրեր), արտահանման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) թույլատրելի ծավալի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև բաշխման հետ կապված հարաբերությունները:
- Սույն ընթացակարգով կարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N14 հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգին համապատասխան:
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) թանկարժեք մետաղներ` թանկարժեք մետաղներից պատրաստված իր չհանդիսացող ոսկի, արծաթ, պլատին և պլատինային խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում)` ցանկացած տեսքով և վիճակում (բնակտոր, զտարկված, ձուլակտոր, հումք, համաձուլվածք, նախապատրաստվածքներ, կիսաֆաբրիկատ, քիմիական միացություն, մետաղադրամ, ջարդոն, թափոն և այլն).
2) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.
3) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
4) ապրանք` ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող թանկարժեք մետաղներ կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղներ.
5) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
6) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:
Ընթացակարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» Արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի հավելված N7) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման հավելված N14 հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգով սահմանված իմաստներով։
III. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
- Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից նշված ապրանքների արտահանման ժամանակ սահմանված կարգով մաքսային մարմիններ հայտարարագիր ներկայացնելու հիման վրա՝ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ձևակերպման նպատակով:
- Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև թույլատրելի ծավալի բաշխումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է այնպես, որ յուրաքանչյուր հայտատուի կողմից հայցվող մասնաբաժինը չգերազանցի սահմանված քվոտայի 20%-ը գլխավոր լիցենզիայի տրամադրման դեպքում և 10%-ը՝ միանգամյա լիցենզիայի տրամադրման դեպքում :
- ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
- 6. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների բաշխումն իրականացվում է մինչ սույն որոշման Հավելված 1-ով սահմանված թույլատրելի ծավալի սպառումը:
- Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Լիազոր մարմին հայտեր ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:
Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված դիմում-հայտը ենթարկել փոփոխության մինչ նշված սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:
- 8. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև թույլատրելի ծավալը բաշխվում է սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան, արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Լիազոր մարմին դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2020 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը Լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն կարգի 12-րդ կետի պահանջներին համապատասխան:
- 10. Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը Լիազոր մարմնի կողմից բաշխվում է սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան:
- Մաքսային ոլորտի լիազոր մարմինը Լիազոր մարմին է ներկայացնում 2020 թվականի ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ` արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման/ ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիա տրամադրող մարմինը, լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը, ԱՀ գրանցման համարը, ամսաթիվը, ծավալը՝ ըստ լիցենզիայի, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
- ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն Լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ.փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը`
1) հայտ` համաձայն N 1 ձևի,
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, որը պետք է պարունակի դրույթներ Հայաստանի Հանրապետության տարածքից նշված ապրանքների արտահանման և վերամշակման վերաբերյալ, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` նաև հաշիվ-ապրանքագրի պատճեն,
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
- Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը Լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
- Լիցենզիա ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:
- Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում՝ Լիազոր մարմնի կողմից բաշխումն իրականացնելուց հետո, հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել լիցենզիան:
- Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը Լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
- Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
- Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը թերի են, և երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը.
2) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների առկայությունը.
3) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցումը կամ կասեցումը.
4) անդամ պետությունների միջազգային պարտավորությունների խախտումը, որը կարող է տեղի ունենալ այն պայմանագրի կատարման հետևանքով, որի իրագործման համար հայցվում է լիցենզիան.
5) սակագնային քվոտայի սպառումը կամ դրանց բացակայությունը (քվոտավորման ենթակա ապրանքների համար լիցենզիայի ձևակերպման դեպքում):
- 19. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարի ժամկետը` դրա գործողության մեջ մտնելու ամսաթվից սկսած։ Այն ապրանքների դեպքում, որոնց վերաբերյալ սահմանվել են արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ կամ ներմուծման քվոտա, լիցենզիան գործում է մինչև այն օրացուցային տարին, որի համար սահմանվել է քվոտա։
20.Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ մեկ տարի ժամկետը, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց համար սահմանվել են արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ կամ սակագնային քվոտաներ, այն ավարտվում է այն օրացուցային տարում, որի համար սահմանվել է քվոտան:
- Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
- Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պարտավոր է տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և նոր լիցենզիա ձևակերպելու դիմում ներկայացնել՝ կցելով հայտը և նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
- Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում՝
1) հայտատուի կողմից գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի միջոցով դիմումի ներկայացում,
2) որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կատարում (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխությունը) կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալների փոփոխություն,
3) լիցենզիա ստանալու նպատակով հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերում,
4) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայած մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցում կամ կասեցում,
5) անդամ պետության միջազգային պարտավորությունների խախտում այն պայմանագրի կատարման ժամանակ, որի հիման վրա տրամադրվել է լիցենզիան,
6) լիցենզիայի տրամադրման ժամանակ թույլ տրված այնպիսի խախտումների հայտնաբերում, որոնց հետևանքով տրամադրվել է լիցենզիան, որը չէր կարող տրամադրվել սահմանված կարգը պահպանելու դեպքում,
7) լիցենզառուի կողմից միջազգային նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պայմանների չկատարում,
8) դատական որոշման առկայություն:
- Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին Լիազոր մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից։ Կասեցված լիցենզիայի գործողությունը Լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։
- Լիցենզիան ստորագրում է Լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը։
- Լիցենզիայի կամ ներդիրի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում Լիազոր մարմին:
- Լիազոր մարմինը կորած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է հայտը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Լիցենզիաների կամ ներդիրների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՅՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ), ՈՐՈՆՑ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐԸ, ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՍԿՅԱ ԵՎ ԱՐԾԱԹՅԱ ԻՐԵՐԸ, ԱՅԼ ԻՐԵՐԸ և ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԸ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ԻՑ, 9608 10 990 0-ԻՑ և 9608 30 000 0-ԻՑ ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը |
|||
3. Լիցենզիայի տեսակը | ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և/կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ
|
|||
5. Հայտատուն | |
6. Վաճառողը |
|||
7. Արտահանող երկիրը | |
8. Վաճառողի երկիրը | |
|||
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը | |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
||
12. Ծագման երկիրը | |
13. Քանակը |
14. Չափի միավորը |
||
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
||||
17.Լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձ Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը` Հեռախոսահամարը` Ստորագրությունը և կնիքը _____ _____________ 202 թ. |
Հավելված N 3 ՀՀ կառավարության թվականի -ի N -Ն որոշման |
Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին |
||
1.Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը |
|
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը | ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և/կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ |
|
5. Հայտատուն | |
6. Վաճառողը |
|
7. Ուղարկող երկիրը | |
8. Վաճառողի երկիրը | |
|
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը| |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը | |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը _____ _____________ 202 թ. |
Հավելված N 4 ՀՀ կառավարության թվականի -ի N -Ն որոշման |
Գ Լ Խ Ա Վ Ո Ր Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին |
||
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը |
|
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը | ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
4. Պայմանագիր և/կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ |
|
5. Հայտատուն | |
6. Վաճառողը |
|
7. Ուղարկող երկիրը| |
8. Վաճառողի երկիրը| |
|
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը| |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը| |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը _____ _____________ 202 թ. |
-
Քննարկվել է
25.06.2020 - 11.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6192
Տպել