Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության  2019 թվականի  ապրիլի 25-ի N560 – Լ որոշմամբ հաստատված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվա­կանի միջոցառումների ծրագրի 2.1, 2.2, 2.3, 2.6, 2.9 կետերի, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների 362.1-րդ և 362.2-րդ կետերին և ՀՀ կառավարության  2020 թվականի  փետրվարի 27-ի N246–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրի 2.2 կետի համապատասխան, հիմք ընդունելով՝ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը :

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N596-Ն որոշման վերանայման նպատակն է՝ կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգումը՝ ուղղված ամբողջ գործընթացի հստակեցմանը, իրավասու մարմինների վարչարարության, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցմանը, հայեցողական լիազորությունների հստակեցմանը:

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս գործող ընթացակարգի համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի (այսուհետ՝ ՃՀԱ) հետ միասին իրավասու մարմինը (համայնքի ղեկավար) կառուցապատողին պետք է տրամադրի նաև մատակարար կազմակերպություններից ստացված ինժեներական ենթակառուցվածքին միանալու տեխնիկական պայմանները: Գործնականում՝ նշվածը մեկ քայլով չի իրականացվում և ՃՀԱ ստանալուց հետո, կառուցապատողները ստիպված են լինում ինքնուրույն դիմել մատակարար կազմակերպություններ («Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ներ)՝  տեխնիկական պայմանները հստակեցնելու, ինժեներական ենթակառուցվածքի արտաքին գծերի ուղեգծերը համաձայնեցնելու, ինչպես նաև յուրաքանչյուր ուղեգիծը նաև այլ մատակարար կազմակեպությունների և իրավասու մարմնի հետ: 

Դրա հետ մեկտեղ 2016-2017 թվականներին գործարկվել է կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային e-permits համակարգը, որի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ  հնարավորությունները պրակտիկորեն չեն օգտագործվում, քանի որ առցանց գործելու ընտրությունը թողնված է կառուցապատողի հայեցողությանը:

Հաջորդ խնդիրն, որ բացահայտվել է բազմաթիվ քննարկումների և փաստացի իրավիճակի ուսումնասիրության արդյունքում հետևյալն է՝ հաճախ շինարարության թույլտվություններ են տրամադրվում ոչ լրիվ կազմով ներկայացվող նախագծերի հիման վրա, մասնավորապես՝ նախագծային փաստաթղթերը մշակվում են առանց ինժեներական ենթակառուցվածքին միանալու արտաքին գծերի նախագծային բաժինների, թողնելով նշվածը հետագայի համար՝ որպես առանձին գործընթաց յուրաքանչյուր մատակարար կազմակերպության կողմից իրականացվելու պայմանով: Վերջինս, բացի այն որ խախտում է գործող օրենսդրության պահանջները, առաջացնում է նաև բազմաթիվ խնդիրներ՝ կառուցված շենքի պահանջներին համապատասխան հզորություններ ապահովելու տեսանկյունից: Մեկ կառույցի համար տրամադրվող շինարարության թույլտվությունները մեկի փոխարեն դառնում են մի քանիսը (մեկը՝ շենքի կառուցման համար, մյուսը արտաքին էլեկտրամատակարարման գծի անցկացման, մյուսը՝ ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին գծերի կառուցման համար և այլն):     

Ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջների համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով: Ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավված յուրաքանչյուր անձին կառուցապատողը պետք է դիմի ինքնուրույն՝ այդ թվում՝ իրավասու մարմնին։

Ավարտական ակտ ձևակերպելու համար կառուցապատողը պետք է դիմի իրավասու մարմին ներկայացնելով նաև ընդունող հանձնաժողովի ակտը, ինչպես նաև ավարտական ակտը տրվում է կառուցապատողին, որը իր հերթին կամայական մոտեցում է ցուցաբերում կառուցված շինության պետական գրանցման ներկայացնելուն։

3.Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող ընթացակարգը նախատեսում է գործառույթների զգալի մասը իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները:

     Սահմանել այնպիսի ընթացակարգ, ըստ որի՝

  • կառուցապատողը ավարտական ակտի հանձնաժողով ձևավորելու նպատակով կդիմի իրավասու մարմին: Վերջինս կձևավորի ընդունող հանձնաժողով և փաստագրումը կիրականացվի մեկ այցելությամբ բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ,
  • ավարտական ակտը հաստատվելուց հետո անմիջապես այն իրավասու մարմնի կողմից կներկայացվի ՀՀ կադաստրի կոմիտե անշարժ գույքի հաշվառման համար, իսկ կից ներկայացված փաստաթղթերը հիմք կհանդիսանան հետագայում պետական գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս քաղաքաշինական փաստաթղթեր ներկայացնելու։
  • տեղական ինքնակառավարման մարմինների մեկ պատուհան ծառայությունների միջոցով համակարգ մուտքագրել բոլոր դիմումները,
  • դիմումներում լրացվող տեղեկատվությունը դարձնել ամբողջական՝ ըստ մատակարար կազմակերպությունների պահանջների, որպեսզի վերջինիս հիման վրա հնարավոր լինի տալ հստակ տեխնիկական պայմաններ (հզորություն/կամ համարժեքը և միացման կետ),
  • նախագծերի համաձայնեցման գործընթացն իրականացնել էլեկտրոնային համակարգով, երկու փուլով՝

               նախագծման սկզբնական փուլում, էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի և մատակարար կազմակերպությունների հետ համաձայնեցնել կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագիծը (ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանով հաստատված կանոններին համապատասխան),

               նախագիծը համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվություն ստանալու համար ներկայացնել ամբողջական կազմով, ներառյալ արտաքին ինժեներական գծերի անցկացման բաժինները (ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանով հաստատված կանոններին համապատասխան),

  • բոլոր ծանուցումները, տեղեկացումները և թույլտվություններն (էլեկտրոնային ստորագրությամբ) իրականացնել e-permits համակարգի միջոցով,
  • օգտագործել տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանները, դիմումներին կցվող փաստաթղթերի տվյալներն առցանց նույնականացնելու համար,
  • օգտագործել առցանց քարտեզներ, հողամասերի տեղադիրքը և առնչվող տեղեկատվությունը ստանալու համար:
  • նախագծով լրացվել է նաև կարգում օգտագործված հասկացությունների բաժինը, ինչպես նաև վերանայվել են ձևաթղթերը՝ դարձնելով դրանք ունիվերսալ, ինչպես թղթային, այնպես էլ առցանց դիմելու համար:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից` հաշվի առնելով շահագրգիռ կողմերի հետ տեղի ունեցած մի շարք քննարկումների արդյունքները:

 

5.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում  կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում)  հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր (էլեկտրոնային Մեկ պատուհան) , որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը: Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգը և կծառայի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:  Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ կլինի վերջինիս դրույթներին համապատասխանեցնել գործող e-permits համակարգը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանը, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն, 2005 թվականի հուլիսի 8-ի N95-Ն և 2016 թվականի նոյեմբերի 30-ի  N 378-Ն որոշումները: 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում: Փոփոխված ընթացակարգին գործող Էլեկտրոնային համակարգի համապատասխանեցումը կֆինանսավորվի երեք մատակարար ընկերությունների և օրենքով չարգելված այլ միջոցներով՝ համաֆինանսավորման սկզբունքով:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կայքում` www.minurban.am /http://minurban.am/am/info/govdecision/:

  • Քննարկվել է

    18.06.2020 - 03.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8395

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.07.2020

Հավելված N1-1-ի 63-րդ և 63.1 կետերում նշվում են էսքիզային նախագծի հաստատման վերաբերյալ դրույթներ, որով խախտվում է նորմատիվ ակտի տրամաբանությունը, քանի որ Հավելված N1-1-ի Կարգի վերնագիրը վերաբերելի է միայն նախագծի մշակմանը: Նախագծով, ի տարբերություն գործող կարգի, առանձնացվել են նախագծի մշակման և հաստատման դրույթները, սակայն նմանատիպ փոփոխություները ճիշտ չեն կատարվել: Այս մասով պետք է հաշվի առնել նաև, որ Հավելված N1-ի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշվում է<<էսքիզային նախագիծ` Էսքիզային նախագիծը ճարտարապետաշինարարական նախագծման նախնական փուլ է և…………. Այս փուլում իրականացվում է օբյեկտի նախնական նախագծումը,>>:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.07.2020

Հավելված N1-1-ի 62-րդ կետում նշվում է. << Սույն կարգի 60-րդ կետով սահմանված դեպքերում «Կառուցապատման սխեմայի» համաձայնեցման ……. >>, սակայն 60-րդ կետում «Կառուցապատման սխեմա» բառերը նշված չեն:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.07.2020

Հավելված N1-1-ի 38-րդ կետում նշվում է, որ <<Մատակարար կազմակերպությունները կառուցապատողի կամ նրա լիազորված անձի կողմից ներկայացված ուրվագծի հիման վրա տրամադրում են……. >> այսինքն, կրկին կառուցապատողի վրա է դրվում մատակարար ցանցերին դիմելու պարտականությունը, փոխարենը կարելի է առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել գործիքակազմ, որ տեղական ինքնակառավարման մարմինները նշված կազմակերպություններից հստակ ստանան անհրաժեշտ նյութերը և տրամադրեն կառուցապատողներին:

Տեսնել ավելին