«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012թ. փետրվարի 9-ի ՀՕ‑22‑Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում և 19-րդ հոդվածի 1-ին մասում «արբիտրաժի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 18.1)-րդ և 18.2)-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«18.1) Չափագիտական վերահսկողություն՝ չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման և վերացման նպատակով հաստատված տեսակի, ստուգաչափված և չափագիտական կանոններին համապատասխանող չափման միջոցների կիրառման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.
18.2) Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին (այսուհետ՝ չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին)»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը վերադաս մաքսային մարմնի կողմից տրամադրվում է չափագիտության լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 21. |
Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը. |
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով՝
1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ,
2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ,
3) տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ,
4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների նկատմամբ:
- Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս)` օգտագործում է աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի և (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:
- Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարը։»:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչ.»:
Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում.
- 1-ին մասում «Կարգադրագիրը՝» բառից հետո լրացնել «չափագիտական» բառը:
- 3-րդ և 4-րդ մասերում «տեսչությանը» բառը փոխարինել «չափագիտական վեերահսկողություն իրականացնող մարմնին» բառերով:
- 5-րդ մասում «վերցնում է» բառից հետո լրացնել «չափագիտական» բառը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
13.06.2020 - 01.07.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6228
Տպել