Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման և վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման նպատակով մշակված՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1.  Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման համար, վաճառքի հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ հողի բերրի շերտը հանվում է շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է:

Հայաստանի տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման, ինչպես նաև վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման հարցն ուսումնասիրելու, վերլուծելու և համապատասխան կարգավորումների օրենսդրական փաթեթ մշակելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

Հիմնականում հողի բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման և օգտագործման տվյալները վերաբերվում են հանքարդյունաբերություն և շինարարություն կատարելու նպատակով հանված և տեղում պահետավորված հողի բերրի շերտին։ Օրինակ վերջին երեք տարվա կտրվածքով Արարատի մարզում՝ հանվել և տեղում պահեստավորվել են մոտ 16000մ³ հողի բերրի շերտ, որը օգտագործվելու է հանքերի ռեկուլտիվացիայի և նախատեսվող կանաչ գոտիների հողի բարելավման համար։

         Հողի բերրի շերտի խախտման, աղտոտման և աղբոտման հետևանքով՝ հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերը կազմել են՝ 2017թ․ -1422.0 հազ․դրամ, 2018թ․- 28785.35 հազ․դրամ, 2019թ․-109929.299 հազ․դրամ։ Հանրապետությունում հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելու, չպահպանելու, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելու, ապօրինի տեղափոխելու դեպքերի՝ հայտնաբերված խախտումներն են 2017թ․-36, 2018թ․-36, 2019թ․-57։ Վարչական տուգանք է սահմանվել 2017թ․ - 2130.0 հազ․դրամ, 2018թ․- 28785.35 հազ․դրամ, 2019թ․- 2310.0 հազ․դրամի չափերով։

Քննարկումների և վերջին 3 տարիների կտրվածքով ներկայացված մարզերի համայնքների վարչական տարածքներում կուտակված հողի բերրի շերտի, դրանց խախտումների, հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերի վերաբերյալ տվյալների վերլուծությունների արդյունքում արձանագրվել են որոշ փաստեր և ի հայտ եկել խնդիրներ, որոնք հետևյալն են․

  • Գործող օրենսգրքում պարզ չէ սահմանված՝ թե արդյոք հողի բերրի շերտի վաճառքը (օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս) արգելվում է միայն շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման դեպքում, թե արգելքը գործում է հողի բերրի շերտի հանման բոլոր դեպքերի համար, օրինակ գյուղատնտեսական կամ հատուկ պահպանվող տարածքների նշանակության հողերից։
  • Գյուղական բնակավայրերում դիտվում է հողի բերրի շերտի կորուստ, որին ոչ մի գնահատական չի տրվում։ Խոսքը վերաբերում է համայնքներում հողամասերի աճուրդ վաճառքի ժամանակ առաջացած նոր ճանապարհներին։ Հողամասերի սեփականատերերը ժամանակի ընթացքում քիչ-քիչ խճապատում են ճանապարհային պաստառը, պաստառի տակ թողնելով հողի բերրի շերտը։
  • Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակ՝ հողը մնում է ջրի տակ, հանդիսանալով աղտոտման աղբյուր, անհրաժեշտություն է առաջանում Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ իրականացնել՝ տարածքը ազատել ծառերից և թփերից։ Հանվող բուսահողը չի օգտագործվում։
  • Ներկայումս ջերմոցներում, գյուղատնտեսական հողամասերի ցածր որակական հատկանիշներով հողերում և այլ հողերում օգտագործվում է հողի բերրի շերտ, ինչը քաղաքացիները ձեռք են բերում որոշակի գումարով (մոտավորապես 8000-10000 դր/մ³) անհատներից, համայնքներից:
  • Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացման շրջանակներում համայնքներում հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման դեպքեր են արձանագրվում, որոնք կասեցվում են մարզպետների կողմից։
  • Տնտեսության մեջ հողի բերրի շերտը ներկայումս ունի պահանջարկ և դրա հետ կապված հարաբերությունները օրենսդրորեն կարգավորելը խթան կհանդիսանա տնտեսության զարգացման և համայնքների բյուջեները լրացուցիչ եկամուտներով ապահովելու համար:

Ներկայացվել են առաջարկություններ համապատասխան օրենսդրական կարգավորումների կատարելագործման՝ այդ թվում հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության հնարավորության վերաբերյալ․

  • Հողի բերրի շերտի ձեռքբերման համար սահմանել պարզեցված ընթացակարգ։
  • Կատարել համապատասխան օրենսդրական կարգավորումներ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին հողի բերրի շերտի (բուսահողի) վաճառքի թույլատրելիության իրավասության տրամադրում նախատեսելու համար։
  • Սահմանել այնպիսի կարգ, որը հնարավորություն կտա համայնքներին իրականացնել հողի բերրի շերտի վաճառք, սահմանել բնօգտագործման վճար, ինչից առաջացած գումարի որոշակի մասը կմուտքագրվի համայնքային բյուջե, ինչն էլ իր հերթին խթան կհանդիսանա համայնքների կողմից պատշաճ վերահսկողություն իրականացնել համայնքի վարչական սահմաններում օրենսդրության պահանջների առավել արդյունավետ կատարմանը։
  • Հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության հետ կապված, առաջարկվում է, որպեսզի համայնքներում, որտեղ առկա են նման հողեր, նախապես կատարվեն ուսումնասիրություններ, որոշվեն օգտագործման համար պիտանի հողի ծավալները, առանձնացվեն այդ տարածքները և ըստ հողի որակական հատկանիշների սահմանվեն վաճառքի գներ։
  • Հողի բերրի շերտի հաշվառումը և հսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու համար սահմանել տեղեկատվության փոխանցման հստակ մեխանիզմներ` համայնքից մարզպետարան տեղեկատվությունը որոշակի ժամանակաշրջանում փոխանցելու (եռամսյակը մեկ) և ամփոփելու համար։
  • Իրականացնել օրենսդրական կարգավորումներ, որոնց արդյունքում ընդերքօգտագործման գործունենություն իրականացնող ընկերությունների համար հողի բերրի շերտի վաճառքի հնարավորություն կստեղծվի։
  • Իրականացնել օրենսդրական կարգավորումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի իրականացնել հողի բերրի շերտի հանումն ու օգտագործումը, ինչպես նաև վաճառքը գյուղատնտեսական և հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական հողերից (Սևան ազգային պարկը հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածք է: Պարկի հողերը հատուկ պահպանվող տարածքների հողեր են) և բուսահողը օգտագործել պակաս արդյունավետ հողերի բարելավման համար։
  • Օրենսդրական փոփոխություններ կատարել հողային օրենսգրքում` հողի բերրի շերտի վաճառքի հնարավորության առումով, քանի որ մարզերում ջերմոցային տնտեսությունների թվաքանակի աճին զուգընթաց ավելի է մեծանում պահանջը նրանց նկատմամբ։
  • Հողի բերրի շերտը համապատասխան նորմատիվները պահպանելու դեպքում կարող է դառնալ վաճառքի առարկա, քանի որ գոյություն ունի բնական բերրի հողի պահանջարկ, իսկ գործող օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս։
  • Հողի բերրի շերտի նկատմամբ համայնքների ղեկավարների կողմից կատարվող վերահսկողությունը մեծացնել։

- ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N1396-Ն որոշմամբ սահմանված հողի բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևում կատարել փոփոխություն՝ սահմանել կուտակված/պահպանվող բերրի հողի վայրը լրացնելու պահանջ, ինչը թույլ կտա ռացիոնալ հսկողություն իրականացնել տեղափոխման ժամանակ։

Ուսումնասիրվել են միջազգային իրավական օրենսդրական կարգավորումները կապված հողի բերրի շերտի հանման, պահման, կուտակման և վաճառքի հետ։

Ղազախստանի Նախագահի 1995 թվականի «Հողի մասին» N2717 հրամանագրի «Հողօգտագործողների և սեփականատերերի պարտականությունները» հոդվածով սահմանված են պարտավորություններ՝ բարձրացնել հողերի բերրիությունը, իրականացնել հողերի պահպանության միջոցառումներ, չթույլատրել հողի բերրի շերտի հանումը այլ անձանց փոխանցելու կամ վաճառքի նպատակով, բացառությամբ՝ երբ այդ հանումն անհրաժեշտ է բերրի շերտի անվերադարձ կորուստը կանխելու համար:

Ռուսաստանի Դաշնության հողային օրենսգիրքի համաձայն (10.25.2001 N136-ФЗ)՝ շինարարության և հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում բերրի հողի շերտը հանվում և օգտագործվում է անարդյունավետ հողերը բարելավելու համար: Հողի բերրի շերտի վաճառք չի թույլատրվում: Հողի ոչ բերրի շերտի հետ կապված, նման սահմանափակումները բացակայում են: Վերահսկող մարմինները հայտնաբերում են հողերի բերրի շերտի չարտոնված հեռացման, տեղաշարժի, ոչնչացման կամ վնաս պատճառելու բազմաթիվ փաստեր: Ներկայումս տարածված են հողի բերրի շերտի հանման և բերրի շերտի քաղաքացիներին՝ հետագա մանրածախ վաճառքի դեպքերը, օրինակ բույսերի աճեցման համար: Բնակիչները և այգեպանները՝ վաճառքի շուկաներից, իրենց հողամասերի համար բերրի շերտ գնելով, ռիսկի են ենթարկվում, անորակ վերին բերրի շերտի ձեռք բերման առումով` բարձր թթվայնությամբ, սննդանյութերի ցածր պարունակությամբ, վտանգավոր քիմիական նյութերի և պաթոգեն միկրոօրգանիզմների թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներով: Հողի բերրի շերտի չթույլատրված հեռացումը կամ տեղափոխումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։

         Ուկրաինայի հողային օրենսգրքի 168-րդ հոդվածը և «Հողի պաշտպանության մասին» Ուկրաինայի օրենքի 48-րդ, 52-րդ հոդվածները սահմանում են, որ եթե գործունեությունը հանգեցնում է հողի մակերևույթի խաթարմանը, ապա հողամասի սեփականատերը և հողօգտագործողը պետք է իրականացնեն հողի մակերեսային շերտի հեռացումը, պահեստավորումը, պահումը և կիրառեն այն հողի վրա՝ որից այն հանվել է (վերականգնում) կամ այլ հողամասի՝ դրա արտադրողականությունը բարձրացնելու համար: Նման միջոցառումների իրականացումը հնարավոր է այն պայմանով, որ հատուկ թույլտվություն է ստացվում շրջանի կամ քաղաքի վարչակազմից՝ կախված հողամասի գտնվելու վայրից: Սեփականատիրոջ կամ հողօգտագործողի կողմից հողային ծածկույթի հեռացումը և տեղափոխումը` առանց թույլտվություն ստանալու, ինչպես նաև բերրի հողի շերտը հանելու, օգտագործելու և պահպանելու կարգի խախտում, չնայած հողամասին պատճառված վնասի չափին, ենթադրում է համապատասխան իրավական պատասխանատվություն: Վաճառքի վերաբերյալ դրույթ սահմանված չէ, որը վիճելի է դարձնում վաճառքի թույլատրելիության հարցը։

Հիմնականում բուսահողի վաճառքն արգելված է։

3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցման և հողերի բերրիության բարձրացման ապահովմանը, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:

4․Կարգավորման նպատակը և բնույթը               

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է ստեղծել իրավական հիմքեր հողի բերրի շերտի արդյունավետ օգտագործման, հողի բերրի շերտի թոյլատրելի վաճառքի, պետական/համայնաքային բյուջե՝ օգտագործման համար վճարումներ կատարելու նպատակով։

Վերհանված խնդիրները կարգավորելու համար, առաջարկվում է հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ ներառել օրենսգրքում, մշակել և հաստատման ներակայացնել կարգ՝ հողի վաճառքի վերաբերյալ, ինչով կսահմանվի հողի բերրի շերտի վաճառքի թույտվության ընթացակարգ, ինչպես նաև վաճառքի դեպքում բնօգտագործման վճարի գանձում պետական/համայնքային բյուջե, կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N1396-Ն որոշման մեջ։

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

6․Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել՝ օրինականացնել բուսահողի վաճառքը, հողի բերրի շերտի նպատակային օգտագործումը պակաս արդյունավետ հողերի բարելավման համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

Բացի սույն փաթեթով ներկայացվող օրենքների նախագծերից՝ անհրաժեշտություն կառաջանա ընդունել․

  • «Հողի բերրի շերտի վաճառքի թույլտվության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշում՝ սույն օրենքի ընդունումից հետո 6 ամսյա ժամկետում,
  • <<ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N1396-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Կառավարության որոշում՝ սույն օրենքի ընդունումից հետո 6 ամսյա ժամկետում։

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1. Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման համար, վաճառքի հետ կապված հարկային հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող հողային օրենսդրությամբ նախատեսված է, որ հողի բերրի շերտը հանվում է շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է:

Հայաստանի տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման, ինչպես նաև վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման հարցն ուսումնասիրելու և համապատասխան կարգավորումների օրենսդրական փաթեթ մշակելու նպատակով իրականացվել են քննարկումներ և կատարվել վերլուծություններ։

Վերջին 3 տարիների կտրվածքով ներկայացված մարզերի համայնքների վարչական տարածքներում կուտակված հողի բերրի շերտի, դրանց խախտումների, հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերի վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են որոշ փաստեր և ի հայտ եկել խնդիրներ, որոնցից են․

1) Հողի բերրի շերտի խախտման, աղտոտման և աղբոտման հետևանքով՝ հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերը կազմել են՝ 2017թ․-0 հազ․դրամ, 2018թ․-28785.35հազ․դրամ, 2019թ․-109929.299հազ․դրամ։ Հանրապետությունում հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելու, չպահպանելու, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելու, ապօրինի տեղափոխելու դեպքերի՝ հայտնաբերված խախտումներն են 2017թ․-36, 2018թ․-36, 2019թ․-57։ Վարչական տուգանք է սահմանվել 2017թ․-2130.0 հազ․դրամ, 2018թ․-28785.35 հազ․դրամ, 2019թ․-2310.0 հազ․դրամի չափերով։

2) Ներկայումս ջերմոցներում, գյուղատնտեսական հողամասերի ցածր որակական հատկանիշներով հողերում և այլ հողերում օգտագործվում է հողի բերրի շերտ, ինչը քաղաքացիները ձեռք են բերում որոշակի գումարով (մոտավորապես 8000-1000 դր/մ³) անհատներից, համայնքներից:

 3) Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացման շրջանակներում համայնքներում հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման դեպքեր են արձանագրվում, որոնք կասեցվում են մարզպետների կողմից։

  Վերհանված խնդիրները կարգավորելու համար, առաջարկվում է հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ ներառել հողային օրենսգրքում, մշակել և հաստատման ներակայացնել կարգ՝ հողի վաճառքի վերաբերյալ, ինչով կսահմանվի հողի բերրի շերտի վաճառքի թույտվության ընթացակարգ, ինչպես նաև հողային պաշարների օգտագործման համար սահմանել բնօգտագործման վճար, կատարել համապատասխան փոփոխություններ նաև ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N1396-Ն որոշման մեջ, «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ ստեղծելով իրավական հիմքեր հողի բերրի շերտի վաճառքի նկատմամբ բնապահպանական վերահսկողություն իրականացնելու համար։

ՀՀ հարկային օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնօգտագործման վճար է համարվում պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման համար սույն բաժնին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճարը:

Կապված վերը նշվածի հետ, անհրաժեշտություն է առաջանում կատարել փոփոխություներ նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում՝ համապատասխան լրացումներ կատարել, սահմանելով հողի բերրի շերտի օգտագործման համար բնօգտագործման վճար։

3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է  հարկային հարաբերությունների կարգավորմանը՝ կապված նախատեսվող հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության հետ, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով։

4․ Կարգավորման նպատակը և բնույթը              

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է ստեղծել իրավական հիմքեր հողային պաշարների արդյունավետ կառավարման նպատակով՝ հողի բերրի շերտի օգտագործման, հողի բերրի շերտի թոյլատրելի վաճառքի դեպքում բնօգտագործման վճար սահմանելու համար։

Վերհանված խնդիրները կարգավորելու համար, առաջարկվում է օրենսգրքի 198-րդ, 200-րդ, 201-րդ հոդվածներում ներառել դրույթներ՝ հողային պաշարների օգտագործման համար սահմանելով (վաճառքի դեպքում՝ հողի բերրի շերտի հանման, օգտագործման ժամանակ) բնօգտագործման վճար, բնօգտագործման վճարի օբյեկտ, բնօգտագործման վճարի բազա։ Օրենսգիրքը առաջարկվում է լրացնել նոր հոդվածով սահմանելով հողային պաշարների օգտագործման համար՝ հողի բերրի շերտի հանման, օգտագործման, վաճառքի դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափ։ 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

6․ Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել հարկային հարաբերությունները բուսահողի վաճառքի ժամանակ:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1.  Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման համար, վաճառքի նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրավական հիմքերի կարգավորման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող հողային օրենսդրությամբ նախատեսված է, որ հողի բերրի շերտը հանվում է շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է:

Հայաստանի տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման, ինչպես նաև վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման հարցն ուսումնասիրելու և համապատասխան կարգավորումների օրենսդրական փաթեթ մշակելու նպատակով իրականացվել են քննարկումներ և կատարվել վերլուծություններ։

Վերջին 3 տարիների կտրվածքով ներկայացված մարզերի համայնքների վարչական տարածքներում կուտակված հողի բերրի շերտի, դրանց խախտումների, հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերի վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են որոշ փաստեր և ի հայտ եկել խնդիրներ, որոնք հետևյալն են․

1)  Հողի բերրի շերտի խախտման, աղտոտման և աղբոտման հետևանքով՝ հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերը կազմել են՝ 2017թ․-0 հազ․դրամ, 2018թ․-28785.35 հազ․դրամ, 2019թ․-109929.299 հազ․դրամ։ Հանրապետությունում հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելու, չպահպանելու, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելու, ապօրինի տեղափոխելու դեպքերի՝ հայտնաբերված խախտումներն են 2017թ․-36, 2018թ․-36, 2019թ․-57։ Վարչական տուգանք է սահմանվել 2017թ․-2130.0 հազ․դրամ, 2018թ․- 28785.35 հազ․դրամ, 2019թ․-2310.0 հազ․դրամի չափերով։

2) Ներկայումս ջերմոցներում, գյուղատնտեսական հողամասերի ցածր որակական հատկանիշներով հողերում և այլ հողերում օգտագործվում է հողի բերրի շերտ, ինչը քաղաքացիները ձեռք են բերում որոշակի գումարով (մոտավորապես 8000-1000 դր/մ³) անհատներից, համայնքներից:

3) Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացման շրջանակներում համայնքներում հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման դեպքեր են արձանագրվում, որոնք կասեցվում են մարզպետների կողմից։

Վերհանված խնդիրները կարգավորելու համար, առաջարկվում է հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ ներառել հողային օրենսգրքում, մշակել և հաստատման ներակայացնել կարգ՝ հողի վաճառքի վերաբերյալ, ինչով կսահմանվի հողի բերրի շերտի վաճառքի թույտվության ընթացակարգ, կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N1396-Ն որոշման մեջ։

Կապված վերը նշվածի հետ, անհրաժեշտություն է առաջանում կատարել փոփոխություն նաև «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, քանի որ ներկայումս՝ օրենքի բնապահպանական վերահսկողության հիմնական ուղղությունների՝ հողերի պահպանության մասում սահմանված է միայն հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահման և օգտագործման պահանջների պահպանումը։ Առաջարկվում է կատարել փոփոխություն՝ օրենքի 22-րդ հոդվածում՝ 1-ին մասի 3) կետի բ) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, լրացնելով նաև հողի բերրի շերտի վաճառքի կարգի պահանջների պահպանումը։

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցման և հողերի բերրիության բարձրացման ապահովմանը, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ բնապահպանական օրենսդրությամբ սահմանված նորմերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացման ապահովմանը.

4․ Կարգավորման նպատակը և բնույթը              

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է ստեղծել իրավական հիմքեր հողի բերրի շերտի վաճառքի նկատմամբ բնապահպանական վերահսկողություն իրականացնելու համար։

Առաջարկվում է օրենքում նախատեսել փոփոխություն՝ քանի որ ներկայումս բնապահպանական վերահսկողության հիմնական ուղղությունների՝ հողերի պահպանության մասում սահմանված է միայն հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահման և օգտագործման պահանջների պահպանումը և 22-րդ հոդվածի՝ 1-ին մասի 3) կետի բ) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, լրացնելով նաև հողի բերրի շերտի վաճառքի կարգի պահանջների պահպանումը։

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից

6․ Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել իրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում բուսահողի վաճառքի նկատմամբ բնապահպանական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

  

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

 1. Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման նպատակով, հողի բերրի շերտի վաճառքի նկատմամբ վերահսկողական աշխատանքները պատշաճ իրականացնելու, ինչպես նաև վաճառքի կարգի խախտմամբ իրականացվող գործողությունների համար՝ վարչական պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերի կարգավորման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող հողային օրենսդրությամբ նախատեսված է, որ հողի բերրի շերտը հանվում է շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է:

Հայաստանի տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման, ինչպես նաև վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման հարցն ուսումնասիրելու և համապատասխան կարգավորումների օրենսդրական փաթեթ մշակելու նպատակով իրականացվել են քննարկումներ և կատարվել վերլուծություններ։

Վերջին 3 տարիների կտրվածքով ներկայացված մարզերի համայնքների վարչական տարածքներում կուտակված հողի բերրի շերտի, դրանց խախտումների, հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերի վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են որոշ փաստեր և ի հայտ եկել խնդիրներ, որոնցից են․

1) Հողի բերրի շերտի խախտման, աղտոտման և աղբոտման հետևանքով՝ հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերը կազմել են՝ 2017թ․-0 հազ․դրամ, 2018թ․-28785.35 հազ․դրամ, 2019թ․-109929.299 հազ․դրամ։ Հանրապետությունում հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելու, չպահպանելու, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելու, ապօրինի տեղափոխելու դեպքերի՝ հայտնաբերված խախտումներն են 2017թ․-36, 2018թ․-36, 2019թ․-57։ Վարչական տուգանք է սահմանվել 2017թ․-2130.0 հազ․դրամ, 2018թ․- 28785.35 հազ․դրամ, 2019թ․-2310.0 հազ․դրամի չափերով։

2) Ներկայումս ջերմոցներում, գյուղատնտեսական հողամասերի ցածր որակական հատկանիշներով հողերում և այլ հողերում օգտագործվում է հողի բերրի շերտ, ինչը քաղաքացիները ձեռք են բերում որոշակի գումարով (մոտավորապես 8000-1000 դր/մ³) անհատներից, համայնքներից:

3) Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացման շրջանակներում համայնքներում հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման դեպքեր են արձանագրվում, որոնք կասեցվում են մարզպետների կողմից։

Վերհանված խնդիրները կարգավորելու համար, առաջարկվում է հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ ներառել հողային օրենսգրքում, մշակել և հաստատման ներակայացնել կարգ՝ հողի վաճառքի վերաբերյալ, ինչով կսահմանվի հողի բերրի շերտի վաճառքի թույտվության ընթացակարգ, կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N1396-Ն որոշման մեջ, «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ ստեղծելով իրավական հիմքեր հողի բերրի շերտի վաճառքի նկատմամբ բնապահպանական վերահսկողություն իրականացնելու համար։

Կապված վերը նշվածի հետ, անհրաժեշտություն է առաջանում կատարել փոփոխություն նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։

Ներկայումս՝ օրենսգրքի 54²-րդ և 54⁴-րդ հոդվածներով սահմանված են՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու, հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելու, չպահպանելու, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելու, ապօրինի տեղափոխելու համար, քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքներ կիրառելու դրույթներ։

Նախատեսվող օրենսդրական փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է կատարել փոփոխություն օրենսգրքի վերը նշված հոդվածներում՝ ավելացնելով հողի բերրի շերտի վաճառքի կարգի խախտման համար, քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանք կիրառելու վերաբերյալ դրույթներ։

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցման և հողերի բերրիության բարձրացման ապահովմանը, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ բնապահպանական օրենսդրությամբ սահմանված նորմերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացման ապահովմանը։

4․ Կարգավորման նպատակը և բնույթը              

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն է նախատեսել հողերի պահպանության կանոնները՝ հողի բերրի շերտի վաճառքի կարգի պահանջները խախտելու համար տուգանք, ստեղծել իրավական հիմքեր՝ քաղաքացիների և պաշտոնատար անձանց՝ կատարած իրավախախտումների համար, վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

6․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել իրավական հիմքեր՝ վարչական տույժեր կիրառելու՝ Հայաստանի Հանրապետությունում բերրի շերտի վաճառքի կարգի խախտմամբ իրականացվող գործողությունների նկատմամբ, ինչն էլ կկանխի և կնվազեցնի քաղաքացիների և պաշտոնատար անձանց կողմից հողերի պահպանության կանոնների խախտումների կատարումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1.  Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման համար, հողի բերրի շերտի հանման, օգտագործման և վաճառքի հետ կապված իրավական հիմքերի կարգավորման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող հողային օրենսդրությամբ նախատեսված է, որ հողի բերրի շերտը հանվում է շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է:

Հայաստանի տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման, ինչպես նաև վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման հարցն ուսումնասիրելու և համապատասխան կարգավորումների օրենսդրական փաթեթ մշակելու նպատակով իրականացվել են քննարկումներ և կատարվել վերլուծություններ։

 Վերջին 3 տարիների կտրվածքով ներկայացված մարզերի համայնքների վարչական տարածքներում կուտակված հողի բերրի շերտի, դրանց խախտումների, հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերի վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են որոշ փաստեր և ի հայտ եկել խնդիրներ, որոնք հետևյալն են․

1) Հողի բերրի շերտի խախտման, աղտոտման և աղբոտման հետևանքով՝ հողային ռեսուրսներին պատճառված վնասի չափերը կազմել են՝ 2017թ․-0 հազ․դրամ, 2018թ․-28785.35 հազ․դրամ, 2019թ․-109929.299 հազ․դրամ։ Հանրապետությունում հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելու, չպահպանելու, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելու, ապօրինի տեղափոխելու դեպքերի՝ հայտնաբերված խախտումներն են 2017թ․-36, 2018թ․-36, 2019թ․-57։ Վարչական տուգանք է սահմանվել 2017թ․-2130.0 հազ․դրամ, 2018թ․- 28785.35 հազ․դրամ, 2019թ․-2310.0 հազ․դրամի չափերով։

2) Ներկայումս ջերմոցներում, գյուղատնտեսական հողամասերի ցածր որակական հատկանիշներով հողերում և այլ հողերում օգտագործվում է հողի բերրի շերտ, ինչը քաղաքացիները ձեռք են բերում որոշակի գումարով (մոտավորապես 8000-1000 դր/մ³) անհատներից, համայնքներից:

3) Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացման շրջանակներում համայնքներում հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման դեպքեր են արձանագրվում, որոնք կասեցվում են մարզպետների կողմից։

Վերհանված խնդիրները կարգավորելու համար, առաջարկվում է հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ ներառել հողային օրենսգրքում, մշակել և հաստատման ներակայացնել կարգ՝ հողի վաճառքի վերաբերյալ, ինչով կսահմանվի հողի բերրի շերտի վաճառքի թույտվության ընթացակարգ, կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N1396-Ն որոշման մեջ։

Կապված վերը նշվածի հետ, անհրաժեշտություն է առաջանում կատարել փոփոխություններ նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, քանի որ ներկայումս՝ օրենքում նախատեսված չէ համայնքի հողերից հողի բերրի շերտի հանման, օգտագործման և վաճառքի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորում։ Առաջարկվում է համայնքի ավագանուն հողի բերրի շերտի վաճառքի գործընթացի հետ կապված լիազորություն վերապահել՝ լրացում կատարելով օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածներում:

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցման և հողերի բերրիության բարձրացման ապահովմանը, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ համայնքներում համայնքի ավագանուն համայնքի սեփականություն հանդիսացող հողերից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հողի բերրի շերտի հանման, օգտագործման  և վաճառքի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորություններ վերապահելու կարգավորմանը։

4․ Կարգավորման նպատակը և բնույթը              

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է ստեղծել իրավական հիմքեր բնապահպանական  օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքների հողերից՝ հողի բերրի շերտի հանում, օգտագործում և վաճառք իրականացնելու համար։

Առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն՝ քանի որ ներկայումս նախատեսված չեն հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս համայնքներում հողի բերրի շերտի հանման, պահման և վաճառքի հետ կապված, համայնքի ղեկավարի և ավագանու լիազորություններ։

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից

6․ Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել իրավական հիմքերը համայնքներում բուսահողի վաճառքի հետ կապված խնդիների լուծման համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

  

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    09.06.2020 - 24.06.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5997

Տպել