Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2020 թվականի   N _________ -Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանք­ների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվա­կանի օգոստոսի 8-ի N72 որոշ­ման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված աշխատանք­ների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրա­պե­տութ­յան կառա­վա­րությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները՝ համաձայն N1 հավելվածի,

2) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության ընթացակարգը՝ համաձայն N2 հավելվածի:

  1. Սահմանել, որ`
  • «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանք­ների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահման­ված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է,
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Եվրասիա­կան տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանք­­ների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) սահմանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի կողմից մշակվող՝ էլեկտրոնային կառավարման համակարգին ներկայացվող պահանջները։
  1. Հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասն աշխա­տանքային օրվա ընթացքում սահմանել Եվրասիական տնտեսական միության շրջա­նակներում նույ­նա­կա­նացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպե­րատորի ընտրության մրցույթի անցկացման չափանիշներն ու պայմանները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հավելված N1

ՀՀ կառավարության 2020 թվականի

___________   __-ի N ___-Ն որոշման

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

  1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցնե­րով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը (այսուհետ՝ Օպերատոր) պետք է բավարարի հետևյալ հիմնական պահանջներին.
  • ապահովի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշմամբ սահմանված՝ Օպերատորներին վերապահված գործառույթների իրականացումը.
  • հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ: Մրցույթին իրավաբանական անձանց կոնսորցիումի մասնակցության դեպքում, անդամներից առնվազն մեկը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ.
  • ունենա համապատասխան որակավորման աշխատանքային ռեսուրսներ՝ էլեկտրո­նային կառա­վար­ման համակարգի մշակման, տեղայնացման և տեխնիկական աջակցության (սպա­սարկման) ապահովման համար.
  • հավաստի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ-պետությունների օպերատորի (օպերատորների) հետ համագործակցության հնարավորությունը` Հանձ­նա­ժողով ներ­կա­յաց­նելով օպերատորի (օպերատորների) միջև կնքված նախնական պայ­մա­նագրի կամ մտադրությունների համաձայնագրի կամ պայմանագիր կնքելու հավաստ­ման պատճենը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N2

ՀՀ կառավարության 2020 թվականի

___________   __-ի N ___-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

  1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պար­բե­րութ­յանը համապատասխան Եվրասիական տնտե­սա­կան միութ­­յան շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշ­մա­վոր­ման ազ­­գային օպերատորի (այսուհետ՝ Օպերատոր) ընտրության հետ կապված հարա­բե­րութ­յունները։
  2. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է Եվրասիական տնտեսական միության շրջանակ­նե­րում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպե­րատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնա­ժողով), որը սահ­մա­նում է մրցութային փաստաթղթերը, իրականացնում է մրցույթի արդյունքների գնա­հա­տումը և ամփոփումը։
  3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից յուրաքանչյուր ապրանքային խմբի դրոշմավորման մասին որոշում ընդունելիս կարող է կազմակերպվել Օպերատորի ընտրության մրցույթ կամ ընդլայնվել Օպերատորին վերապահված՝ նույնակա­­­նացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանակը՝ Հանձնա­ժո­ղովի որոշմամբ։
  4. Մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է Հայաս­տանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում մրցույթի անցկացման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ ։
  5. Մրցույթի մասնակիցները ներկայացնում են մրցութային հայտեր Հանձնաժողովի սահմանած և մրցույթի անցկացման վերաբերյալ հայտա­րա­րությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերին համա­պատասխան։
  6. Մրցույթն անցկացվում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի՝ մրցույթին մասնակցության համար սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության և Օպե­րա­­տորին ներկայացվող պահանջներին համապատասխանության գնահատման միջոցով։
  7. Մրցութային հայտերը ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք Հանձնաժողովի քարտուղարի կողմից ներ­կայացվում են Հանձնաժողովին՝ ուսումնասիրության և գնահատման համար։
  8. Հանձնաժողովը, հայտերը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի ուսումնասի­րություն և ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատում։
  9. Հանձնաժողովը, ներկայացված հայտերի ուսումնասիրությունից և ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է Օպերատորի ընտրության մրցույթի արդյունքները և ներկայացնում է Լիազոր մարմին, որը ստացված արդյունքների հիման վրա դրանք ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա Հայաստանի Հանրապետության վար­չա­պետի աշխատակազմ է ներկայացնում Օպերատոր սահ­մա­նելու մասին Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշման նախագիծ:
  • Քննարկվել է

    01.06.2020 - 16.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Միջազգային հարաբերություններ, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9344

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ