Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի  հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության համակարգում արդի փուլում իրականացվող բարեփոխումների ռազմավարությամբ՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ունակ, բարձր մասնագիտական հմտություններով օժտված, բարևարք և հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարին համահունչ որակյալ կադրեր ներգրավելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների տարիքային սահմանափակումներրին ներկայացվող պահանջները սահմանված է ՀՀ Կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանելու մասին» թին 13-Ն որոշմամբ:

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ կառավարության 23.01.2003թ. «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» թին 175-Ն որոշման մեջ կատարվող փոփոխություններով:

 

2.Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է ապահովել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի  2-րդ մասի պահանջները և հստակեցնել առանձին մասնագիտությունների ցանկը:

     

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը:

                    

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի  հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի  հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի  հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի  հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    26.05.2020 - 10.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6703

Տպել