Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծ և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման գործերի հետ մեկտեղ առանձին տեսակի գործերի շարքում լրացվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում սահմանվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների պաշտոնային դրույքաչափերը։

  • Քննարկվել է

    19.05.2020 - 03.06.2020

  • Տեսակ

    Սահմանադրական օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7097

Տպել

Առաջարկներ`

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

03.06.2020

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող իրավասու մարմին է սահմանվում Հայաստանի Հանրապետության դատախազությունը՝ պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայց հարուցելու գործառույթի շրջանակներում։ 2. Օրենքի ընդունմամբ և «Դատախազության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների և լրացումների արդյունքում նախատեսվում է կազմավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանում՝ որպես Գլխավոր դատախազության վարչություն։ 3. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի դրույթներով և հավելվածներով։ 4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների վրա։ 5. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խնդրահարույց է, քանի որ բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները ցածր են, ինչն էլ հանդիսանում է խնդրո առարկա։ 6. Սույն օրենքով սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, մասնավորապես՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների դեպքում զգալի ցածր են։ 7. Սակայն, սովորաբար դատախազն իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում կատարում է բռնագանձումներ, որոնք սովորաբար իրենց չափով մի քանի անգամ գերազանցում են բռնագանձում կատարող դատախազի աշխատավարձին. ենթադրենք՝ դատախազը պետք է կատարի մի քանի միլիարդ դրամի բռնագանձում, այդ դեպքում քանի որ բավարար միջոցներ չկան բավականին դժվար է անձից պահանաջել օբյեկտիվություն և/կամ/ ապահովելու անաչառություն և արդարամտություն։ 8. Դատախազության մասին ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ դատախազն իր վարքագծով, գործունեությամբ, մասնագիտական և բարոյական հատկանիշներով պետք է ձգտի ապահովել դատախազության հեղինակությունը, անկողմնակալությունն ու անաչառությունը, նպաստել դատախազության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, դատախազական գործունեության անկախության ապահովմանը, մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը: 9. Անաչառությունը գնահատելիս հարկավոր է առանձնացնել է սուբյեկտիվ գործոնները, որոնք պետք է հաշվի առնվեն: 10. Սուբյեկտիվ գործոնները վերաբերում են հենց դատախազի անձին, այսինքն՝ այս դեպքում դատախազը կարծես ղեկավարվում է անձնական անաչառության կանխավարկածով, որն էլ հաստատելու համար անհրաժեշտ են հավաստի տվյալներ, ինչպես օրինակ՝ անհրաժեշտ է կանխակալության փաստացի առկայության ապացույցներ: 11. Ուստի սույն օրենքի նախագծի շրջանակներում, առաջարկում ենք փոփոխել/բարձրացնել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող դատախազերի դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, ինչն ուղղված կլինի ապահովելու դատախազի օբյեկտիվությունը, անաչառությունը և արդարամտությունը։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ փորձագետ Գևորգ Մուղումյան

Տեսնել ավելին