«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշում
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» _____________ 2020 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N2168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը հաստատելու մասին» N 2168-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված)՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
« 3. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված՝ առգրավված կենդանի վայրի կենդանիների վերաբերյալ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման կողմից կազմվում է արձանագրություն, ինչի մասին անմիջապես էլեկտոնային հաղորդակցությամբ տեղեկացում է ներկայացվում ոլորտի լիազոր մարմնին և մասնագիտացված կառույցներին միաժամանակ։ Վերջիններիս ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում։»,
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3․1-3․9-րդ կետերով՝
« 3․1․ Սույն կարգի իմաստով մասնագիտացված կառույց է հանդիսանում այն կազմակերպությունը, որն իրականցնում է նաև վայրի կենդանիների պահպանություն, անհետացող տեսակների և տեղական ֆաունայի բազմացում, ինչպես նաև ունի կենդանիների համար նախատեսված միջազգային ստանդարտներին համապատասխանող սանիտարակարանտինային տարածք։
3․2․ Առգրավված կենդանի վայրի կենդանիներն առավելագույնը մեկ ամիս ժամկետով ի պահ են հանձնվում այն մասնագիտացված կառույցին, որն առաջինն է լիազոր մարմին ներկայացրել կենդանիներին պահելու վերաբերյալ գրավոր առաջարկություն՝ դրանց պահման հետ կապված ծախսերը հոգալու համաձայնությամբ։
3․3․ Առգրավված կենդանի վայրի կենդանիներն ի պահ են հանձնվում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոլորտի լիազոր մարմնի և մասնագիտացված կառույցի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա՝ դրանում ամրագրելով դրույթ, համաձայն որի մասնագիտական կառույցը 1-ամսյա ժամկետում գիտահետազոտական հիմնարկին տրամադրում է իր մոտ ի պահ հանձնված կենդանի վայրի կենդանիների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։
3․4․ Առգրավված կենդանի վայրի կենդանիները մասնագիտացված կառույցին ի պահ հանձնելուց հետո 3-օրյա ժամկետում ոլորտի լիազոր մարմինը դրանց վերաբերյալ տեղեկատվություն է ուղարկում գիտահետազոտական հիմնարկին։
3․5․ Սույն կարգի իմաստով գիտահետազոտական հիմնարկ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1–ին մասի 3-րդ ենթակետը։
3․6․ Գիտահետազոտական հիմնարկը, մասնագիտացված կառույցից վայրի կենդանիների վիճակի վերաբերյալ ստացված տեղեկատվության հիման վրա, առնվազն 1 շաբաթվա ընթացքում քննարկում է ներկայացված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում իրականացնում է տեղային ուսումնասիրություն և արդյունքների ամփոփումից հետո լիազոր մարմնին է տրամադրում դրանց վայրի բնություն բացթողնման ենթակա լինելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն։
3․7․ Մասնագիտացված կառույցին պայմանագրային հիմունքներով ի պահ հանձնված այն առգրավված կենդանի վայրի կենդանիները, որոնք.
1) բնորոշ են Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհին և դրա մաս են կազմում և գիտահետազոտական հիմնարկի կողմից տրված եզրակացության հիման վրա ենթակա են բացթողնման վայրի բնություն՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման տեսուչների կողմից` տվյալ մարզպետարանի բնապահպանական բաժնի և ոլորտի լիազոր մարմնի աշխատակիցների մասնակցությամբ բաց են թողնվում վայրի բնություն՝ իրենց ապրելավայրերին համապատասխան տարածքներ՝ լիազոր մարմնի թույլտվությամբ և սահմանած կարգով։ Կենդանիների` բնական միջավայր ազատ արձակման փաստն արձանագրվում է, իսկ ազատ արձակման պահը տեսագրվում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից:
2) բնորոշ են Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհին և դրա մաս են կազմում, սակայն գիտահետազոտական հիմնարկի կողմից տրված եզրակացության հիման վրա ենթակա չեն բացթողնման վայրի բնություն, ինչպես նաև այն կենդանի վայրի կենդանիները, որոնք բնորոշ չեն Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհին և դրա մաս չեն կազմում՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոլորտի լիազոր մարմնի կողմից պայմանագրային հիմունքներով հանձնվում են դրանց ի պահ ստանձնած մասնագիտացված կառույցին՝ դրանց հետագա տնօրինման իրավունքով։
3.8․ Մասնագիտացված կառույցը, սույն կարգի 3.7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանագրի կնքումից հետո, 3-ամսյա պարբերականությամբ լիազոր մարմնին ներկայացնում է տեղեկատվություն՝ իրեն տնօրինման իրավունքով հանձնված կենդանի վայրի կենդանիների վերաբերյալ։
3․9․ Եթե առգրավված կենդանի վայրի կենդանիներին պահելու վերաբերյալ առաջարկություն չի ստացվում, ապա լիազոր մարմինը դրանց ի պահ է հանձնում «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ պետական միջոցներով դրանց պահման ծախսերը հոգալու պայմանով։»։
2․ Հավելվածի որջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության» բառերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
13.05.2020 - 28.05.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 6983
Տպել