Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի

  N 86-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում 2020 թվականի ապրիլի 8-ի ՀO-172-Ն oրենքով կատարված կարգավորումը ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 405-Ն որոշման մեջ լրացնելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2020թ. N -Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարված լրացման համաձայն զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառվել են նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև շտկվել է օրենքի նախաբանում առկա տեխնիկական վրիպակը՝ հանվել է ավելորդ ստորակետը: Քանի որ օրենքի նախաբանում նախատեսված դրույթներն առկա են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 1-ին կետում, ուստի անհրաժեշտություն է առաջացել նույնաբովանդակ փոփոխություն և լրացում կատարել նաև համապատասխան կետում:: 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

    Բնագավառում իրականացվող քաղաքականություն ուղղված է հակառակորդի գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների սոցիալական պաշտպանվածության պատշաճ մակարդակի ապահովմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև շտկվում է տեխնիկական վրիպակը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

   Որոշման նախագծի ընդունումը կապահովի հակառակորդի գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը: Նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով նաև, որ ներկայումս զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված որոշումների համաձայն օրենքով սահմանված դեպքերի շրջանակներում հատուցում է տրվում նաև 1998-2016թթ. տեղի ունեցած դեպքերով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դիմաց, հատուցում կստանան նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողները (ընտանիքները):

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի

  N 86-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

   Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի

  N 86-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

 

  Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի

  N 86-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Քննարկվել է

    12.05.2020 - 27.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6482

Տպել

Առաջարկներ`

Վլադիմիր Հովհաննիսյան

14.05.2020

Առաջարկում եմ քննարկել նախագծի 1-ին կետում «ստորակետը» բառը ««,» (ստորակետ) կետադրական նշանը» բառերով փոխարինելու հարցը:

Տեսնել ավելին