ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով` «Կրթության մասին» ՀՀօրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերության և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությամբ և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում համապատասխանաբար սահմանված է, որ «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում անվճար և վճարովի կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով» և «Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական կրթական հաստատություններում ընդունելությունը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով՝ ըստ լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատություններին հատկացված անվճար և վճարովի տեղերի, մրցութային հիմունքներով: Տարեկան անվճար տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված են, որ.
- Պետությունն ուսանողական նպաստի ձևով, մրցութային հիմունքով, ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ տարվա համար հատկացված անվճար ուսուցման տեղում`
1) մինչև 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողին` մինչև ուսումնառության ավարտը.
2) 19 և ավելի տարիք ունեցող հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողին` մինչև 19 տարին լրանալն ընդունված ուսանողների մրցույթից հետո` թափուր տեղի առկայության դեպքում:
Հաշվի առնելով Օրենքներում կատարված փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգում և հանել սահմանափակումը, որ մինչև 19 տարին լրանալը հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձինք մրցույթային հիմունքներով ընդունվում են անվճար ուսուցման համակարգ և մինչև ուսումնառության ավարտը սովորում են անվճար:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել հիմնական ընդհանուր կրթությամբ դիմորդներին լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատությանը հատկացված անվճար տեղերից ավել դիմորդների դեպքում ընդունվել ուսումնական հաստատություն` վճարովի ուսուցման համակարգ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ աշխատաշուկայում չպահանջարկված մասնագիտություններով կամ լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատությանը հատկացված անվճար տեղերից ավելի դիմած հիմնական կրթությամբ դիմորդները կկարողանան մասնագիտական կրթություն ստանալ վճարովի համակարգում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
ՀայաստանիՀանրապետության կառավարության«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
-
Քննարկվել է
05.05.2020 - 26.05.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7626
Տպել