Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՈՒ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈԻ Մ
«____» «____________» 2020 թվականի N____Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՈՒ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն ստեղծելու, դրա կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1164-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
- Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «իսկ գույքն (բացառությամբ տրանսպորտային միջոցները) ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը:
- Որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցների» բառերը փոխարինել «գույքի» բառով:
- Որոշման 3.1 կետում «տրանսպորտային միջոցներն» բառերը փոխարինել «գույքն (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների)» բառերով:
- Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 3 հասցեում գտնվող 652,700,000 ՀՀ դրամ սկզբնական արժեքով,5 քառ.մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.263275 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը և 0.012182 հա ½ բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը(Վկայական թիվ 07112019-01-0240) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող սույն որոշման հավելված 1-ում և հավելված 2-ում նշված շարժական գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը: Ընդ որում, անշարժ գույքի գրանցման հետ կապաված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
30.04.2020 - 15.05.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 6702
Տպել