Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՆՈՐԲԵՐՏՈ ԱԼԵԽԱՆԴՐՈ ՆՈՐԲԵՐՏՈ ՕՍՎԱԼԴՈՅԻ ԲՐԻԱՍԿՈ ԲԱԼԵԿՅԱՆԻՆ, ՆԻԿՈԼԱՈՍ ՍԼԱՎԻԿԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՎ ՏՈՄ ԴԱՎԻԴ ՍԵՎԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԺԱԿԻ ԲԱՆԴԻԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

   ՆՈՐԲԵՐՏՈ ԱԼԵԽԱՆԴՐՈ ՆՈՐԲԵՐՏՈ ՕՍՎԱԼԴՈՅԻ ԲՐԻԱՍԿՈ   ԲԱԼԵԿՅԱՆԻՆ,   ՆԻԿՈԼԱՈՍ ՍԼԱՎԻԿԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՎ  ՏՈՄ ԴԱՎԻԴ ՍԵՎԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ  ԺԱԿԻ ԲԱՆԴԻԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ

ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող  Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին, Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին և  Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանին,   շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով` որ

  Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանը հանդես է գալիս  ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության  ազգային հավաքական թիմում  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի  № 684-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2020  թվականի ամառային զորակոչը և անհրաժեշտություն է առաջացել երկարացնելու  Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:

 Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանը  հանդես է գալիս ֆուտբոլի մինչև 21 տարեկանների  հավաքական թիմում  Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի  № 778-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2020  թվականի ամառային զորակոչը և  անհրաժեշտություն է առաջացել երկարացնելու Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանի  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:

Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանը  հանդես է գալիս  ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային  հավաքական թիմում  և հանդիսանում  Ֆրանսիայի և  Հայաստանի Հանրապետության քաղաքացի  անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում   տալ 2022 թվականի ամառային զորակոչը:

Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանը, Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանը և  Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանը  հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

  • Քննարկվել է

    29.04.2020 - 19.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5884

Տպել

Առաջարկներ`

Արմեն Ավետիսյան

02.05.2020

Առաջարկվում է մինչև 27 տարին լրանալու օրը տարկետում տրամադրել նաև այն ասպիրանտներին, որոնք կառավարության կողմից ստացել են տարկետում, բայց նրանց թույլ չի տրվում ավարտել ուսումը: Եթե 2018 թ 451-Ն որոշման մեջ 26 տարին լրանու օրը փոխվի և գրվի մինչև 27 տարին լրանա օրը, ապա չի հակասի զինծառայության մասին օրենքին: Եթե քաղաքացին ունի առողջական խնդիր, ապա նրան կարող են մինչ 27 տարին լրանալը տրամադրել տարկետում, ապա ինչու ուսումնառության դեպքում դա չի կիրառվում:

Տեսնել ավելին