Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունների բարելավման անհրաժեշտությամբ և միտված է էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ՝ կանոններ) գործնականում կիրառման, ինչպես նաև հանձնաժողով ստացվող դիմումների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացմանը և խնդիրների լուծմանը, առկա կարգավորումների լրամշակմանը, նոր կարգավորումների սահմանմանը:

Նախագծով նախատեսվող լրամշակումներից են ինքնավար էներգաարտադրող հանդիսացող էլեկտրական էներգիայի սպառողների  առևտրային  հաշվառքի սարքի, մասնավորապես՝ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվիչի լարման և հոսանքի տրանսֆորմատորների խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարման  մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո  վերահաշվարկի անհրաժեշտության դեպքում վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը սպառողին  գրավոր ներկայացնելու  գործընթացի բարելավումը:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս կանոններով սահմանված չեն ինքնավար էներգաարտադրող հանդիսացող էլեկտրական էներգիայի սպառողների դարձափոխիչային (ռեվերսային) հաշվիչի խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարման մեխանիզմները և, ինքնավար էներգաարտադրողների գործունեության ընթացքում մատակարարված էլեկտրաէներգիայի օգտագործման և առաքման հաշվառման ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել ներդնել և կիրառել հաշվառքի սարքի խափանումների դեպքում վերահաշվարկման բանաձև:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով սահմանվում են նոր կարգավորումներ, որոնք միտված են մատակարար-բաժանորդ հարաբերություններին, մասնավորապես՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում մատակարար - ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների իրավահարաբերությունների բարելավմանը:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ:

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն է ընձեռվում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի գործընթացի շրջանակում ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչի խախտման դեպքում վերահաշվարկել ինքնավար էներգաարտադրողների կողմից առաքված և ստացված էլեկտրական էներգիայի ծավալները:

 

  • Քննարկվել է

    20.04.2020 - 06.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2685

Տպել

Առաջարկներ`

Vardan Vardanyan

23.04.2020

Ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև իրականացվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի գործընթացի շրջանակում առևտրային հաշվառքի սարքի, մասնավորապես՝ դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչի լարման և հոսանքի տրանսֆորմատորների խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկումը, ինչպես նաև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո վերահաշվարկի անհրաժեշտության դեպքում վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը սպառողին գրավոր ներկայացնելու գործընթացը բարելավելու մեխանիզմը իմ կարծիքով, արդյունավետ է և պարտադիր, գրավոր բնույթը հատկապես, եթե հաշվի առնենք, որ ներկայումս վերոնշյալ սարքավորումները օգտագործողների մեծ մասը չունի համսպատասխան գիտելիքներ, ձեռնհասություն և այդ մեխանիզմի մեջ կարծում եմ, որ արժե ներառել հատկապես անվտանգությանը և բարեխղճությանը վերաբերող դրույթներ, ինչպես նաև մատակարարների համար որոշակի դասընթացներին մասնակցելու պարտադիրության վերաբերյալ նշում։

Տեսնել ավելին