ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ի 2019 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Աուտիզմի ազգային հիմնադրամ» հիմնելու մասին» N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
- 1-ին ենթակետում «Առաջին» բառերը փոխարինել «վարչապետի» բառերով.
- 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) երեքին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից.»
- 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
- 9-րդ ենթակետում «Ղ-Տելեկոմ» բառը փոխարինել «ՎիվաՍել-ՄՏՍ» բառերով.
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ և 12-րդ ենթակետով.
«9.1) մեկին՝ ԱՐԲԵՍ առողջության կենտրոնից.
9.2) չորսին՝ ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից»:
- 10-րդ կետում «իրավաբանական անձանց միությունից» բառերը փոխարինել «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից» բառերով.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
15.04.2020 - 30.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 6245
Տպել