Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1400-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետը, ինչպես նաև ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կարգը սահմանելու մասին» թիվ 1400-Ն որոշման հավելվածում այսուհետ՝ Հավելված կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:
2) Հավելվածի 2-րդ կետում՝
ա. 1-ին նախադասությունից հանել «կամ ոստիկանության պետի տեղակալի,» բառերը,
բ. 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Ոստիկանության պետը ամենամյա արձակուրդից հետ է կանչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյան
«____»__________2020թ.
ք. Երևան
-
Քննարկվել է
13.04.2020 - 28.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6736
Տպել