Լրամշակման փուլում է
«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
««Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի հակադոպինգային ծառայության գործունեությունը Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակադոպինգային կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Հայաստանի հակադոպինգային ծառայությունը 2009 թվականից փաստացի գործում է «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում:
Հայ մարզիկների դոպինգ ստուգումների համար առանձին ֆինանսավորում կենտրոնն ստացել է սկսած միայն 2016 թվականից: Չնայած բազմաթիվ խոչընդոտների և դժվարությունների Հայաստանի հակադոպինգային ծառայությունը իր գործունեության տարիներին հասել է զգալի հաջողությունների:
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (ՀՀԳ) զեկույցի համաձայն՝ Հայաստանի հակադոպինգային ծառայության գործունեությունը հիմնականում համապատասխանում է Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակադոպինգային կոնվենցիայի պահանջներին, բացառությամբ՝ մեկ և ամենակարևոր պայմանի:
ՀՀԳ-ն համարում է որ՝
- Բժշկական և հակադոպինգային ծառայությունների մեկ կազմակերպության մեջ համադրումը հանգեցնում է շահերի բախման, քանի որ «սպորտային բժշկության» նպատակներից մեկն է օգնել մարզիկներին տարբեր դեղերի օգնությամբ հասնել բարձր նվաճումների, իսկ «հակադոպինգային ծառայության» գործունեության նպատակն է՝ թույլ չտալ մարզիկներին արգելված նյութեր օգտագործել:
Բացի այդ մեկ վարչակազմի առկայությունը չի բացառում այն հնարավորությունը, որ մարզիկները իրենց թիմերի բժիշկների միջոցով, որոնք հանդիսանում են նաև Կենտրոնի աշխատակիցներ, կարող են տեղեկանալ մարզիկների թեստավորման ժամանակի և վայրի մասին, ինչը համաձայն Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի անընդունելի է, իսկ «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» հանդիսանում է կազմակերպություն, որտեղ առկա է շահերի բախում:
- Կենտրոնի հակադոպինգային ծառայության ներկայիս կառուցվածքը չի համապատասխանում ազգային հակադոպինգային կազմակերպությունների ժամանակակից մոդելին, քանի որ ՀՀԳ-ի ստանդարտների համաձայն, հակադոպինգային կազմակերպությունը պետք է ներառի նվազագույնը երեք բաժին. արդյունքների կառավարման և օրենսգրքի համապատասխանության, թեստավորման ու հակադոպինգային կրթության՝ բաժիներ, որոնք պետք է ունենան առնվազն երկուական աշխատակից, մինչդեռ ներկայումս կենտրոնի հակադոպինգային ծառայությունում աշխատում են ընդամենը երեք մասնագետ:
- Քանի որ ՀՀԳ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Եվրամիությունը խստորեն հորդորում են բոլոր երկրներին ունենալ անկախ ազգային հակադոպինգային կազմակերպություն վերջին տարիներին եվրոպական բոլոր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում և Ադրբեջանում, ստեղծվել են անկախ ազգային հակադոպինգային գործակալություններ, հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի և Ռուսաստանի պետական հակադոպինգային կազմակերպությունները որակազրկվեցին:
- Փաստորեն, Հայաստանը մնացել է միակ երկիրը, որտեղ «սպորտային բժշկությունը» և «հակադոպինգային ծառայությունը» միավորված են մեկ պետական կառույցի մեջ:
2020 թվականին Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը պետք է ՀՀԳ-ի հաստատմանը ներկայացնի ազգային հակադոպինգային կանոնները, որոնք պետք է կազմվեն համաձայն ՀՀԳ-ի նոր Օրենսգրքի: Մտավախություն կա, որ ՀՀԳ-ն չհաստատի ՀՀ հակադոպինգային կանոները, եթե բժշկական և հակադոպինգային ծառայությունները գործեն նույն կազմակերպության կազմում:
- «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ սպորտային բժշկության հետ կապված գործառույթները փոխանցվելու են «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամին՝ համապատասխան փոփոխություններ կատարելով վերջինիս կանոնադրությունում:
- Կարգավորման նպատակը
- Խուսափել Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքին չհամապատասխանելու կարգավիճակ ձեռք բերելուց, ինչը կարող է հանգեցնել նրան, որ հայ մարզիկները չեն կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին, ինչպես այժմ այն տեղի է ունենում Ռուսաստանը ներկայացնող մարզիկների հետ:
2 Հայաստանում դոպինգի դեմ պայքարը խթանել, հակադոպինգային գործունեությունը բարելավել և Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակադոպինգային կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի պահանջներին ամբողջովին համապատասխանեցնել:
- Կնքել երկարաժամկետ պայմանագիր ՄՈԿ-ի կողմից ստեղծված Միջազգային թեստավորման գործակալության հետ, ինչը կնպաստի պատշաճ կերպով անցկացնել հայ առաջատար մարզիկների դոպինգ ստուգումները, քանի որ նշված գործակալությունը և այլ Հակադոպինգային Միջազգային կառույցները իրավունք չունեն համագործակցել սպորտային բժշկության կենտրանների հետ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
- Լավագույն կերպով անցնել 2021թ. ՀՀԳ-ի աուդիտը և ստանալ Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքին համապատասխանություն:
- Մեծացնել ՀՀ-ում դոպինգ ստուգման ծավալները:
- Ավելացնել Կրթական միջոցառումների թիվը:
- Համագործակցել Միջազգային թեստավորման գործակալության հետ:
-
Քննարկվել է
09.04.2020 - 29.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 6877
Տպել