Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

թվականի N -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ<

  • Քննարկվել է

    08.04.2020 - 23.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8019

Տպել

Առաջարկներ`

Էլինա Գեղամյան

22.04.2020

Նախագծի 3-րդ՝ Տեղեկություններ հրապարակելը վերտառությամբ հոդվածում առկա է նաև նորմի կարգավորման շրջանակից դուրս ենթակետ՝ մրցույթի իրականացման ժամկետների վերաբերյալ: Կարծում եմ՝ հարկ է նախատեսել մրցույթի հայտարարման և անցկացման ժամկետներին վերաբերող առանձին նորմ, որում պետք է նախատեսել մրցույթի ոչ միայն անցկացման, այլև հայտարարման ժամկետները, ինչպես նաև նախատեսել ժամկետներ՝ այն դեպքերի համար, երբ մրցույթն իրականացվում է ոչ թե երթուղին սպասարկելու իրավունքի ժամկետի ավարտի, այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով, օրինակ՝ նախորդ մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելը:

Էլինա Գեղամյան

22.04.2020

Նախագծի XIV-րդ՝ «Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության պարտականությունները» վերտառությամբ գլխի 83-րդ հոդվածը սահմանում է մրցույթում հաղթող ճանաչված սուբյեկտի պարտականությունը՝ կնքելու համապատասխան պայմանագիր՝ ներառելով նախնական պայմանագրի դրույթները: Նորմը, կարծում եմ, բավարար չափով հստակ չի ձևակերպված: Մասնավորապես, պարզ չէ, թե ով է կրում պայմանագրի նախագծի կազմման և մյուս կողմի ստորագրմանը և համաձայնեցմանը այն ներկայացնելու պարտավորությունը: Կարծում եմ՝ առավել տրամաբանական և իրավաչափ կլինի սահմանել, որ պայմանագրի նախագիծը մրցույթում հաղթող կազմակերպությանը ներկայացնում է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը կամ ավտոկայարանային ծառայություններ մատուցող, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպությունը, իսկ պայմանագրի, ինչպես նաև նախնական պայմանագրի օրինակելի ձևերը հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմամբ կամ մեկ այլ որոշմամբ:

Էլինա Գեղամյան

22.04.2020

Նախագծի «Ընդհանուր դրույթներ» վերտառությամբ հատվածի 3-րդ կետը սահմանում է, որ սույն կարգը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու կանոնավոր ուղևորափոխադրումներ ընտրելու մրցույթներին (այսուհետ` մրցույթ): Մինչդեռ նախագծի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է, որ նախագծով նախատեսված կարգավորումների հասցեատերերի շրջանակն անհամեմատ լայն է: Նախագծի հասցեատերեր են նաև լիազոր մարմինը, մրցութային հանձնաժողովը, դրա անդամները, մրցութային հանձնաժողովում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցող սուբյեկտները, մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր սուբյեկտները՝ անկախ մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնելուց: Ուստի կարծում եմ՝ նախագծի քննարկվող նորմը փոփոխության կարիք ունի, և հարկ է սպառիչ սահմանել սույն որոշման նախագծի հասցեատերերի ցանկը:

Տեսնել ավելին