Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծ

  1. « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2015  ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 16-Ի  N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Անհրաժեշտությունը

 

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի <<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագիրը սահմանելու մասին>> N 411-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով, ըստ որի եռամյա ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ընթացիկ և հաջորդող տարվա համար նախատեսված միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու նպատակով:

 

 

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

 

    Տվյալ որոշմամբ հաստատված պետական գույքի կառավարման ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար, ուստի և ծրագրային միջոցառումները կրում են շարունակական բնույթ և կարող են տեղափոխվել հաջորդ տարի: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը՝ միջոցառումների իմաստը (բովանդակությունը) հստակեցնելու, ծրագրի ցանկերով հաստատված գույքի կազմը ճշտելու առաջադրանքով դիմել է պետական կառավարման բոլոր մարմիններին և մարզպետներին:

    Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների համար հիմք են հանդիսացել պետական կառավարման մարմինների և մարզպետների կողմից ներկայացված առաջարկությունները, իսկ Ցանկ 3-ում ընդգրկված առևտրային կազմակերպությունների կողմից 2017 թվականին վճարման ենթակա շահաբաժինների վերաբերյալ կանխատեսումների սյունակը լրացվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությանների կողմից ՀՀ 2016 և 2017թ. պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված, շահութաբաժինների գծով պետական բյուջե վճարման ենթակա տարեկան գումարների կանխատեսումների վերաբերյալ տե­ղեկանքներից: Ցանկ 3-ը լրամշակվել է, հանվել են լուծարված, սնանկ ճանաչված, վերակազմակերպված` միացած. միաձուլված,վերակազմավորված ընկերությունները:

Առաջարկվում է  հավելվածի N4 ցանկի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ, hաշվի առնելով, որ  առաջարկվող չօգտագործվող գույքը վարչության տնօրինությանը հանձնելուց հետո նախատեսվում է օտարել կամ հանձնել օգտագործման /վարձակալության/:

Առաջարկվում է եռամյա ծրագրում 2017 թվականի համար նախատեսել նաև տեղեկատվության տրամադրում անշարժ գույքի օգտագործման հետ կապված` օտարումից կանխատեսվող մուտքերի, շարժական գույքից` ծառայողական մեքենաների օպտիմալացման արդյունքում ազատված տրանսպորտային միջոցների վաճառքից կանխատեսվող գումարների, վարձակալական պայմանագրերով ստացվող պետական բյուջեի մուտքերի և ըստ վարձակալական պայմանագրերի` ներդրումային պարտավորությունների ծավալի, տարածքների անհատույց տրամադրման պայմանագրերի համաձայն ներդրումային պարտավորությունների ծավալի, ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկումից ստացվող եկամուտների ծավալի և ալեհավաքների տեղադրումից 2017 թ.-ին սպասվելիք մուտքերի ծավալի վերաբերյալ:

 

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

      ՀՀ կառավարության 2015թ.-ի ապրիլի 16-ի N 411-Ն որոշմամբ հաստատված պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրով սահմանված են  պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, ուղղությունները և հիմնական միջոցառումները:

      Ներկայացվող նախագծով առաջարկվում են որոշակի ճշգրտումներ կատարել որոշմամբ հաստատված միջոցառումներում, որը չի նախատեսում քաղաքականության սկզբունքային փոփոխություններ:

 

 Կարգավորման նպատակը և բնույթը

 

        Նախագծի նպատակն է սահմանել և հստակեցնել պետական գույքի կազմը, տարրերը, որոնց վրա տարածվելու է ծրագրի գործողությունը 2017 թվականին:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

         Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

 

         Ակնկալվող հիմնական արդյունքն է մեկ փաստաթղթում ամփոփել պետական այն գույքի մասին տեղեկատվությունը, որի վրա տարածվելու են ծրագրով նախատեսված միջոցառումները:

 

 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Չկան:

       

 

2.        Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

 

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ տեղի չեն ունենա:

 

3.      Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

 

 

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

 

Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

 

Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին և չի առաջացնում նոր պարտավորություններ:

 

 

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

Չկան:

 

         

 

4.     Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

 

 

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` www.e-draft.am հասցեում, ՀՀ կառավարության ինտերնետային կայքում՝ www.e-gov.am հասցեում, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային պաշտոնական կայքում:

 

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

 

Այդպիսի մասնակցության անհրաժեշտություն չի առաջացել:

 

 

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

Չկան:

 

 

  • Քննարկվել է

    06.02.2017 - 21.02.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10237

Տպել