Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014-ի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014-ի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1․ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Վերոհիշյալ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության որոշակի տարածքներում ճառագայթային մոնիթորինգի օնլայն իրականացմամբ, ինչպես նաև ՀՀ–ում միջուկային և ճառագայթային հնարավոր վթարների դեպքում տվյալների օպերատիվ փոխանցման միջոցով հակազդման առաջարկությունների մշակման ու հակազդման ազգային համակարգում ընդգրկված մարմիններին անհապաղ տրամադրելու անհրաժեշտությամբ՝ համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով։
1․1․Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Եվրոպական Հանձնաժողովի INSC (Instrument for Nuclear Safety Cooperation - միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության գործիքի) շրջանակներում «Միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի անձնակազմի պատրաստվածության և հակազդման կարողությունների զարգացումը» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ տարածքում տեղադրել գերմանական արտադրության վաղ ահազանգման օնլայն համակարգ։
Օնլայն համակարգը բաղկացած է լինելու ճառագայթային մոնիթորինգի համար նախատեսված 32 ստացիոնար կայաններից, երկու սպեկտրոմետրիկ կայաններից և հնարավոր միջուկային կամ ճառագայթային վթարի պատճառով դեպի շրջակա միջավայր արտանետված ռադիոակտիվ նյութերով պայմանավորված ռադիոլոգիական հետևանքների կանխատեսման և վթարային հակազդման գործողությունների պլանավորման համակարգչային JRODOS փաթեթից։
Տրամադրվող մոնիթորինգային կայաններից թվով 24-ը տեղադրվելու են Հայկական Ատոմային Էլեկտրակայանից (ՀԱԷԿ) մինչև 7կմ շառավղով տարածքում, իսկ 8 կայանները՝ ՀԱԷԿ-ին մոտ գտնվող բնակավայրերում։
Մոնիթորինգային կայանները ճառագայթային մոնիթորինգի արդյունքները առցանց GPRS համակարգի միջոցով փոխանցելու են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (կոմիտե) վթարային հակազդման կենտրոնին, որը մշակվելուց հետո, օնլայն ռեժիմով, փոխանցվելու են ՀԱԷԿ-ի և Արտակարգ իրավիճակների նախարարության վթարային հակազդման հանձնաժողովներին, ինչպես նաև ճառագայթային մոնիթորինգի Եվրոպական EURDEP հարթակին։
Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգի օնլայն համակարգի անխափան աշխատանքի ապահովման, ինչպես նաև ՀԱԷԿ-ին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար նախատեսվում է թվով 24 մոնիթորինգային կայաններից մոնիթորինգի արդյունքները ռադիոկապի միջոցով փոխանցել ՀԱԷԿ-ի տանիքին տեղադրված ռադիոընդունիչին։
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Եվրոպական Հանձնաժողովի INSC գործիքում նախատեսված չէ ռադիոհաճախականության ձեռք բերման և սպասարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։
2․ Կարգավորման առարկան
Օնլայն համակարգի կիրարկումն ապահովելու նպատակով նախատեսվում է լրացում կատարել ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման մեջ, ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին ներառել ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում, տրամադրելով հատկացման ենթակա ռադիոհաճախականությունների հետևյալ շերտը՝
-157․025 MHz ռադիոհաճախականության շերտ՝ առավելագույնը 25W փոխանցման հզորությամբ և 50kHz թողունակությամբ։
3․ Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունմամբ կգործարկվի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար հակազդման միջոցառումների կայացման նպատակով անհրաժեշտ տվյալների ստացման, մշակման և փոխանցման օնյալն համակարգը, , ինչպես նաև կապահովվի ճառագայթային մոնիթորինգի արդյունավետ իրականացումն ու վերահսկողությունը։
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014-ի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին
Վերոհիշյալ որոշման ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի փոփոխություններ կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա։
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014-ի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Վերոհիշյալ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
30.03.2020 - 14.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Միջուկային անվտանգություն
-
Նախարարություն
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Դիտումներ` 7392
Տպել