Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

 

------ ----------------- 2020, ------ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները և հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 1385-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

          1) որոշման վերնագիրը  «կարգը» բառից հետո լրացնել «, պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու կարգը» բառերով.

          2) որոշման 1-ին կետը «համաձայն» բառից հետո լրացնել «N 1» բառերով.

          3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-րդ եւ 5.2-րդ կետերով

          «5.1. Սահմանել www.e-citizen.am պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ նախատեսված միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով (այսուհետ՝ պետական տեղեկատվական համակարգ կամ ՊՏՀ) դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

          5.2. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում մշակել համապատասխան ՏՏ լուծումներ ու ապահովել www.e-citizen.am պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և ՊՏՀ միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորությունը:».

          4) որոշման հավելվածի նախաբանը «Հավելված» բառից հետո լրացնել «N 1» բառերով.

          5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 2 հավելվածով

 

          «Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 12-ի N 1385-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

WWW.E-CITIZEN.AM ՊՈՐՏԱԼԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

  1. Սույն կարգով սահմանվում են www.e-citizen.am պորտալի միջոցով ՊՏՀ-ին ինտեգրված պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և ՊՏՀ միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորություն տվող բաժնի նկարագրությունը, դրա միջոցով հասանելի տեղեկությունները և տեղեկություն ստանալու եղանակը:
  2. Սույն կարգով սահմանված գործիքակազմը ապահովվում է անձնական տվյալներ մշակողների բացառապես այն տեղեկատվական համակարգերի համար, որոնք ինտեգրված են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ նախատեսված միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգին (պետական տեղեկատվական համակարգ (ՊՏՀ)):
  3. e-citizen.am պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և ՊՏՀ միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորությունն ապահովվում է www.e-citizen.am պորտալի հիմնական էջում՝ «Տվյալների պաշտպանություն» բաժնում՝ որպես առանձին ծառայություն:
  4. «Տվյալների պաշտպանություն» ծառայությունը հասանելի է դառնում միայն խիստ նույնականացմամբ www.e-citizen.am պորտալ մուտք գործելու դեպքում:
  5. Որոնման արդյուքնում www.e-citizen.am պորտալի միջոցով կարող են ստացվել պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալների և ՊՏՀ միջոցով դրանց օգտագործման մասին հետևյալ տեղեկությունները՝

  1) այն մարմինը, որը հայցել (ստացել) է անձնական տվյալը,

  2) այն մարմինը, որը տրամադրել է անձնական տվյալը,

  3) այն տվյալների բազան, որտեղից տրամադրվել է տվյալը,

  4) տվյալները տրամադրելու օրը, ամիսը և տարին:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    27.03.2020 - 11.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6680

Տպել