Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 962-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի  N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է հանրային և պետական կառավարման գործընթացների թվայնացման ընդհանուր ռազմավարությունից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման գործընթացը թափանցիկ և վերահսկելի դարձնելու, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների միասնական և համապարփակ վիճակագրության որակը բարելավելու, ինչպես նաև երեխայի այլընտրանքային խնամքի, այդ թվում՝ որդեգրման գործընթացում հնարավոր ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունից՝ գործընթացքում առանցքային դարձնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի դերը։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Համաձայն գործող կարգի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սկզբնական հաշվառումն իրականացվում է հաշվառման մատյաններում, ինչի արդյունքում, տեղեկատվությունը հաճախ լրացվում է թերի և ոչ լիարժեք, ավելին՝ տեղեկատվության հետագա ամբողջական պահպանման հնարավոր ռիսկերը ևս առկա են: Հաշվի առնելով վերոգրյալը՝ իրավական ակտում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել փոփոխություններ՝ տեղեկատվության մուտքագրումը բացառապես առցանց համակարգում իրականացնելու, որը երաշխիք կլինի ամբողջական տեղեկատվություն մուտքագրելու: Այժմ նախարարությունը «Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի արդիականացման և բարելավման աշխատանքներ և սույն իրավական ակտով առաջարկվող փոփոխությունն իրականացնելու համար տեղեկատվական համակարգում համապատասխան կարգավորումներով կներդրվի այնպիսի հնարավորություն, որ պարտադիր դաշտերի առկայության պարագայում կբացառվի տեղեկատվության թերի լրացումը և/կամ ներբեռնումը: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգում տեղեկատվության մուտքագրումը հնարավորություն կտա արդեն մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) և նախարարության համապատասխան մասնագետներին լիարժեք տեսնելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին լիարժեք տեղեկատվությունը:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառումն ի սկզբանե իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում՝ հաշվառման գործընթացը թափանցիկ և վերահսկելի դարձնելու, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների միասնական և համապարփակ վիճակագրության որակը բարելավելու, ինչպես նաև երեխայի այլընտրանքային խնամքի, այդ թվում՝ որդեգրման գործընթացում հնարավոր ռիսկերը նվազեցնելը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների մուտքագրումը ի սկզբանե կիրականացվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման գործընթացը դարձնելով առավել թափանցիկ և վերահսկելի:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի   N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանա:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի       N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

 1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Նախագծով առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.03.2020 - 10.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն, Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7107

Տպել