ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը.
Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, համաձայն որոնց փոփոխություն է իրականացվել պետական կառավարման մարմինների ինչպես անվանումներում, այնպես էլ կանոնադրական գործառույթներում:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշմամբ սահմանված են տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող և կանոնակարգող մարմինները: Փոխվել են կանոնակարգող մարմինների անվանումները և կանոնադրական իրավասությունները, այդ իսկ պատճառով առաջացել է սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս տեխնիկական կանոնակարգման ոլորտում որպես համակարգող մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որին վերապահված է տեխնիկական կանոնակարգման ոլորտի քաղաքականության մշակումը և համակարգումը: Ցանկում ներառված պետական կառավարման մարմիններն իրենց կանոնադրական իրավասությունների շրջանակներում մասնակցում եմ տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող, մշակվող և արդիականացվող իրավական ակտերի մշակման գործընթացին:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն իրավական ակտի նախագծի նպատակն է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով կարգավորվող պահանջները ներառել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշմամբ սահմանված հավելվածում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշմամբ սահմանված հավելվածում առկա անհամապատասխանությունների վերացում:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
-
Քննարկվել է
19.03.2020 - 08.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6117
Տպել