Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՆԻՍՏԻ N4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՆԻՍՏԻ N4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի նիստի N4 արձանագրային որոշման 5-րդ կետով հավանության արժանացած «Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածը ուժը կորցրած ճանաչել:
  2. Հավանություն տալ`

1) ջրավազանային տարածքի կառավարման մոդելային պլանի բովանդակությանը` համաձայն հավելված N1-ի,

2) ջրավազանային տարածքի կառավարման մոդելային պլանի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելված N2-ի:

  1. որոշման մեջ ավելացնել 3-րդ կետ հետյալ բովանդակությամբ «Ջրավազանային կառավարման պլանը մշակվում է վեց տարի ժամկետով, ինչից հետո այն ենթակա է թարմացման:»

  

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջրավազանային կառավարման մոդելային պլանի

 

  1. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ
  • Ջրավազանային կառավարման տարածքի համառոտ նկարագիրը
  • Կառավարման պլանի նպատակը
  • Ակնկալվող արդյունքը

 

  1. ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՌՇԻ ՏԱՐՐԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԳԵՏԱՅԻՆ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ
  • Ջրային հաշվեկշռի հաշվարկման մեթոդիկան
  • Ջրավազանային կառավարման տարածքի ջրային հաշվեկշռի հիմնական տարրերը
  • Համառոտ ամփոփումը, ըստ ջրավազանային կառավարման տարածքում առկա գետային ավազանների և ստորերկրյա ջրային ռեսուրսների
  • Կանխատեսվող փոփոխությունը պլանավորման վեցամյա փուլում

 

  1. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԸ
  • Ջրային ռեսուրսների, այդ թվում մակերևութային և ստորերկրյա, համառոտ նկարագիրը
  • Ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները
  • Կանխատեսվող փոփոխությունը պլանավորման վեցամյա փուլում

         

  1. ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ  ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀՈՍՔԻ  ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ  ՋՐԵՐԻ  ՊԱՀՊԱՆՄԱՆ,  ՋՐԱՊԱՀՊԱՆ,  ԷԿՈՏՈՆԻ  ԵՎ  ԱՆՕՏԱՐԵԼԻ ԳՈՏԻՆԵՐ
  • Ջրավազանային կառավարման տարածքում ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների համառոտ ամփոփ ներկայացում
  • Գործունեությունների սահմանափակումներ՝ հնարավոր վնասակար ազդեցություններից

 

  1. ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ԷԼՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՈՍՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ
  • Ջրավազանի էկոլոգիական թողքի և ստորերկրյա էկոլոգիական հոսքի որոշման մեթոդիկան, սկզբունքները և առանձնահատկությունները
  • Էկոլոգիական թողքի և ստորերկրյա էկոլոգիական հոսքի հաշվարկում
  • Էկոլոգիական թողքի և ստորերկրյա էկոլոգիական հոսքի հաշվարկված տվյալների ամփոփում, ըստ գետահատվածների և ստորերկրյա աղբյուրների` ներառյալ աշխարհագրական կոորդինատական կետերը

 

  1. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՋՐԱՌԱՋԱՐԿԻ ԵՎ ՋՐԱՊԱՀԱՆՋԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ` ԸՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ
  • Ջրային ռեսուրսների առաջարկը` ըստ առանձին ջրային ռեսուրսների, ջրօգտագործման ոլորտների, ջրավազանային կառավարման տարածքում ներառված համայնքների, ինչպես նաև կարգավիճակի (որակի)
  • Ջրապահանջարկի գնահատում` ըստ ջրօգտագործման ոլորտների և ջրավազանային կառավարման տարածքում ներառված համայնքների` ներառելով համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանման համակարգերի պահանջները
  • Ջրառաջարկի և ջրապահանջարկի կանխատեսման սցենարը
  • Ջրառաջարկի և ջրապահանջարկի գնահատման համառոտ ամփոփում

 

  1. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

  • Առանջնահերթ և ֆինանսավորում չպահանջող միջոցառումների հատկորոշում

 

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջրավազանային կառավարման պլանի միջոցառումների ծրագրի

 

 

  1. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ  ՀԻՄՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  • Միջոցառումների ծրագրի նպատակը, իրականացման ժամկետը
  • Ջրավազանային կառավարման տարածքում բնապահպանական նպատակների սահմանում
  • Ջրավազանում պլանավորման վեցամյա փուլի ավարտից հետո ակնկալվող արդյունքը
  • Ամփոփում

         

  1. ՋՐԱՎԱԶԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ 
  • Ջրավազանային կառավարման տարածքի ընդհանուր նկարագրություն
  • Ջրավազանային կառավարման տարածքի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների, ինչպես նաև ջրային համակարգերի ընդհանուր բնութագրերը, տեղադիրքերը և սահմանների քարտեզագրում
  • Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քանակական և որակական գնահատում, այդ թվում վերականգնվող և օգտագործելի ստորերկրյա ջրային ռեսուրսներն, ըստ հոսքի բաղադրիչների
  • Ստորերկրյա և մակերևութային ջրերի փոխադարձ հիդրավլիկ կապը
  • Ջրաէկոհամակարգերի նկարագրություն
  • Ամփոփում

 

  1. ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՎՈՂ  ՏԱՐԱԾՔՆԵՐ
  • Ջրավազանում առկա հատուկ պահպանվող տարածքների, ջրաբանական հուշարձանների նկարագրություն
  • Հատուկ պահպանվող տարածքների տեղադիրքը և սահմանների քարտեզագրում
  • Հատուկ պահպանվող տարածքներում շրջակա միջավայրի պահպանության` մասնավորապես ջրային ռեսուրսների պահպանության և կառավարման առանձնահատկությունները
  • Ջրավազանային կառավարման պլանի համադրությունը հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների հետ
  • Ամփոփում

 

 

  1. ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ԵՎ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
  • Ջրավազանում ջրօգտագործման գործընթացի հետ կապված հնարավոր արտակարգ իրավիճակների և այլ վտանգավոր գործառույթների բացահայտում
  • Ջրավազաններում կանխարգելիչ միջոցառումների բացահայտում ուղղված արտակարգ իրավիճակներ առաջացնող գործոնների կանխորոշմանն ու դրանց վերացմանը
  • Վտանգավոր օբյեկտների, վառելաքսուկային նյութերի արտահոսքի կանխարգելման միջոցառումների բացահայտում
  • Ամփոփում

         

  1. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎՐԱ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԾԻՆ` ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ, ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
  • Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների, ինչպես նաև ջրաէկոհամակարգերի վրա բնական և մարդածին ազդեցության գնահատում և ճնշումների բացահայտում
  • Հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում ջրի և ջրային էկոհամակարգերի վրա ազդեցության գնահատում
  • Կլիմայի փոփոխության ազդեցության գնահատումը ջրային ռեսուրսների ջրաէկոհամակարգերի վրա
  • Ջրային ռեսուրսների կլիմայի փոփոխության հետ կապված կանխատեսումներ
  • Առաջարկներ կլիմայի փոփոխության ազդեցության նվազման և հարմարվողականության համար

 

  1. ՋՐԱՎԱԶԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՐԱՆՋԱՏՎԱԾ ԷԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ (ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ 
  • Ներածություն, տարանջատման չափանիշներ
  • Խիստ փոփոխված կամ արհեստական ջրային մարմինների որոշում և դասակարգում
  • Ջրավազանի ռիսկային ջրային մարմինների որոշում
  • Ջրավազանի խիստ փոփոխված կամ արհեստական ջրային մարմինների որոշում
  • Ջրավազանի արհեստական ջրային մարմիններ
  • Ջրավազանի խիստ փոփոխված ջրային մարմիններ
  • Ջրավազանի մակերևութային ջրային ռեսուրսների տարանջատումը առանձին ջրային մարմինների

 

  1. ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ  ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ  ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀՈՍՔԻ  ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ  ՋՐԵՐԻ  ՊԱՀՊԱՆՄԱՆ,  ՋՐԱՊԱՀՊԱՆ,  ԷԿՈՏՈՆԻ  ԵՎ  ԱՆՕՏԱՐԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ  ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
  • Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները
  • Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանում, հատկորոշում և քարտեզագրում
  • Տարածքների պահպանման և վնասակար ազդեցության կանխմանն ուղղված միջոցառումների բացահայտում
  • Ամփոփում

 

  1. ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ՋՐԱՅԻՆ  ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ   ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՀԻԴՐՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԳՆԱՀԱՏՈՒՄ  ԵՎ  ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
  • Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քիմիական և հիդրոմորֆոլոգիական կարգավիճակի գնահատման, դասակարգման սկզբունքները
  • Մակերևութային ջրային ռեսուրսների քիմիական, հիդրոմորֆոլոգիան կարգավիճակի գնահատում և դասակարգում
  • Ստորերկրյա ջրային ռեսուրսների քիմիական և հիդրոմորֆոլոգիական կարգավիճակի գնահատում և դասակարգում
  • Կարգավիճակի և դասակարգման ամփոփում՝ ըստ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների առանձնահատկությունների և ջրավազանային կառավարման տարածքում ընդգրկված համայնքների

 

          10.ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ, ՋՐԱՅԻՆ  ՌԵՍՈՒՐՆԵՐԻ  ԱՌԱՋԱՐԿԻ  ԵՎ  ՊԱՀԱՆՋԱՐԿԻ  ԳՆԱՀԱՏՈՒՄ, ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՍՑԵՆԱՐԸ

  • Ջրօգտագործման ներկա վիճակի վերլուծություն
  • Ջրառաջարկի ձևավորման ռազմավարություն,
  • Ջրառաջարկի կանխատեսում` ըստ ջրօգտագործման ոլորտների, առանձին ջրային ռեսուրսների և ջրավազանային կառավարման տարածքում ներառված համայնքների, ինչպես նաև կարգավիճակի (որակի)
  • Ջրապահանջարկի գնահատում` ըստ ջրօգտագործման ոլորտների, առանձին ջրային ռեսուրսների և ջրավազանային կառավարման տարածքում ներառված համայնքների,
  • Ջրապահանջարկի գնահատման սկզբունքները
  • Ջրառաջարկի և ջրապահանջարկի բազային (ելակետային) կանխատեսում՝ հիմք ընդունելով ջրավազանում շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական և տնտեսական բաղադրիչները
  • Ջրային ռեսուրսների բարելավման սցենարը՝ ըստ ոլորտների

         

  1. ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
  • Բնապահպանական նպատակներին հասելուն ուղղված միջոցառումների բացահայտում
  • Բացահայտված միջոցառումների նախնական ֆինանսական գնահատական՝ ըստ տարիների և առաջնահերթությունների
  • Նախնական ֆինանսական գնահատականի հիմնավորում
  • Միջոցառումների իրականացման ուղիները և ակնկալվող արդյունքը
  • Ամփոփում

 

  1. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԵՖԻՑԻՏԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ, ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
  • Ֆինանսական դեֆիցիտի բացահայտումը
  • Կապիտալ և այլ ծախսեր
  • Դեֆիցիտի ծածկում և բաշխում
  • Կառավարման և բնապահպանության ոլորտներում ֆինանսական մուտքերը և դեֆիցիտը
  • Հնարավորությունների եզրագիծ
  • Ֆինանսավորումը ավելացնելու պոտենցիալ

 

  1. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ,  ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՏԿՈՐՈՇՈՒՄ
  • Ջրավազանային կառավարման պլանի և միջոցառումների ծրագրի մշակման գործընթացը, շահագրգիռ մարմինների և հանրության մասնակցությունը
  • Ջրավազանային կառավարման պլանի իրականացման մեխնիզմները հասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներգրավումը այդ գործընթացում
  • Միջոցառումների ծրագրի իրականացում և համադրությունը առկա ռազմավարական փաստաթղթերի հետ
  • Ջրավազանային կառավարման պլանի և միջոցառումների ծրագրի իրականացման խնդիրները և լուծման ուղիները
  • Հասարակական քննարկումների և դաշտային հետազոտությունների արդյունքների վերլուծություն
  • Ռազմավարական էկոլոգիական գնահատում
  • Ջրավազանային կառավարման պլանի և միջոցառումների ծրագրի կատարման վերահսկման մեխանիզմները
  • Եզրակացություն, առաջարկություններ և ամփոփում

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    25.05.2017 - 15.06.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9023

Տպել