Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկմամբ և հասարակության նյութական արժեքների, մարդու կյանքի ու առողջության անվտանգության, շրջակա միջավայրի, բնական և էներգետիկ պաշարների և ազգային անվտանգության պահպանության նպատակներով պետական մոտեցման մշակման անհրաժեշտությամբ: Ըստ էության ցանկացած երկրի համար եզակի ռազմավարական նշանակություն ունեն շինարարության ոլորտը և ռեսուրսները: Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև շուկայում օրենսդրության խախտմամբ հայտված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի, մասնավորապես՝ ցեմենտների, բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներիների, կլինկերի և բիտումի օգտագործումը քաղաքաշիննության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ  համակարգի ձևավորման նկատմամբ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել են ցեմենտների, բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներիների նկատմամբ շուկայահանման և արտադրության պարտադիր պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը՝ 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն և  2006 թվականի փետրվարի 2-ի Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 179-Ն  որոշումներով սահմանված:

Տեխնիկական կանոնակարգման մասին ՀՀ օրենքով սահմանված է, որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացը պետք է իրականացվի մինչև շուկայահանման գործընթացը: Սակայն անբարեխիղճ գործարարների գործողությունների արդյունքում շուկայում հայտվել է վերոգրյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների անհամապատասխան արտադրանք՝ ցածր  ֆիզիկական, քիմիական ցուցանիշներով, որն ուղղակի սպառնում է ազգային անվտանգությանը: Ցեմենտի հիմնական բաղադրիչ հանդիսացող «կլինկեր» արտադրանքի ներմուծման կարգավորումը դուրս է օրենսդրության կարգավորման շրջանակներից: Շուկայում օրենսդրության խախտմամբ հայտնված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի, մասնավորապես՝ ցեմենտների և կլինկերի օգտագործումը քաղաքաշինության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ համակարգի ձևավորման նպատակով առաջարկվում է կանոնակարգմանն ուղղված սույն նախագիծը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայումս առկա են շինարարության ոլորտի արտադրանքի ներմուծման, շուկայահանման, կանոնակարգման բացեր, որոնք առաջացնում են խոչընդոտներ և ռիսկեր և վերջիններս  վերացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն իրավական ակտի նախագծի նպատակը շինարարության ոլորտի արտադրանքի ներմուծման և շուկայահանման գործող ընթացակարգերի սահմանումն է:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերի վերացում, ՀՀ-ում տվյալ ոլորտի կարգավորումը:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

  • Քննարկվել է

    19.03.2020 - 08.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6594

Տպել

Առաջարկներ`

Artur Amiraghyan

19.03.2020

Կարգավորվող բնագավառը ավելի հստակեցնել է պետք՝ օրինակ ԱՏԳԱ կոդերով կամ այլ ձևով, որ հստակ լինի թե որ ապրանքներն են դրանք կամ ցանկացած այլ ձևով ավելի որոշոկի լինի թե կոնկրետ որ ապրանքների դեպքում պետք է ներմուծողը ներկայացնի նշված փաստաթղթերը: կարծում եմ կարելի է կետով նշված փաստաթղերի մասով հղում անել, թե որ նորմով է այն կարգավորվում, այս դեպքում հավանաբար ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ N 801-Ն որոշմամբ, որպեսզի ավելի պարզ լինի տնտեսավորողներին, թե որտեղ և ինչպես դիման դրանք ստանալու համար:

Տեսնել ավելին