Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___._______ 2020 թվականի                                              N ______ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության2020/2021ուսումնական տարվա՝

1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝

    ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ.

բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:

2) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:

3) առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:

  1. Սահմանել, որ` Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաս­տանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմա­կերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է Հայաստանի Հանրա­պետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ  մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ)-20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի,  անհրաժեշ­տու­թյան դեպքում պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    19.03.2020 - 04.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9116

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Մոնթե Մաթևոսյան

26.03.2020

Առաջարկում եմ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի 1 տեղ հատկացնել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնին, որը համապատասխանում է ԺԷ.00.03 մասնագիտության դասիչի Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն մասնագիտությանը՝ դրանով ապահովելով տարկետման իրավունքից օգտվող տղա ուսանողների կրթության շարունակականությունը։ Հարկ եմ համարում նշել, որ նախորդ՝ 2019-2020 ուսումնական տարվա համար նույն ամբիոնին հատկացվել է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտական 1 տեղ, որը և լրացվել է տարկետման իրավունքից օգտվող ուսանողի կողմից։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

20.03.2020

Առաջարկվում է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ դոկտորանտուրա ընդունելության 4 պահուստային տեղերից մեկը հատկացնել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնին: Նախագծի հավելվածի 7-րդ սյունակում 4 թիվը փոխել 3 թվով, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոն տողում, 7-րդ սյունակում Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում տողի դիմաց ավելացնել 1: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստեղծվել է բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման ու ՀՀ տնտեսության վրա դրա ազդեցության չափման գործիքների մշակման հիմնախնդիրներով զբաղվող գիտական խումբ: Այն արդեն ունի գիտական մի շարք հրապարակումներ, այդ թվում՝ տպագրված արտասահմանում: Դոկտորանտուրայի տեղի հատկացումը հնարավորություն կստեղծի իրականացվող գիտական աշխատանքների համակարգման ու դոկտորական ատենախոսության տեսքով գիտական հանրությանը, կրթության ու գիտության կառավարիչներին, այս ոլորտի պետական մարմիններին ներկայացնելու համար:

Տեսնել ավելին