Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ  4-Ի n 369-լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-L որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-L որոշմամբ հաստատված  «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի  կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների մասնակցության գործընթացի պարզեցմամբ և Ծրագրով նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջների հստակեցմամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

         Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի ապրիլ ամսից:  Ծրագրի շրջանակներում առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ՝ թեթև կոնստրուկցիայով  և այլ տիպի անասնաշենքեր: Անասնաշենքերի կառուցման և վերակառուցման համար Ծրագրով առաջարկվում է 3 մոդել.

  • 1-ին մոդել՝  130-280 քառակուսի մետր արտադրական տարած­քով, որը նախա­տեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ. 
  • 2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տա­րած­­քով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ.
  • 3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տա­րածքով, որը նախա­տեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ։

         Ծրագրի մասնակիցներն են գյուղատնտեսության ոլորտում տնտեսա­վարողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը) ու փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլո­գիական ապահովման համար ծառայություններ մատուցող կազմակերպություն­ները:

       Ծրագրին մասնակցության նպատակով 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ ներկայացվել է 207 դիմում, կնքվել է 27 պայմանագիր, 2 տնտեսավարողի տրամադրվել  է փոխհատուցում՝ 14.5 մլն դրամ: Կատարվել է տեղազննություն 207 տնտեսություններում, որից 187-ը համապատասխանել են Ծրագրի չափանիշներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված դասընթացների արդյունքում 122 քաղաքացու տրամադրվել  է հավաստագիր:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել և հստակեցնել Ծրագրին մասնակցության գործընթացը, մասնավորապես, նախնական և յուրաքանչյուր փուլի աշխատանքների ավարտից հետո փաստաթղթերի փաթեթին ներկայացվող պահանջները:

Գործող Ծրագրի շրջանակներում տնտեսավարողները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ ուսուցման արդյունքում տրամադրված հավաստագիրը, անասնաշենքի նախագիծը,  ներկայացնում են դիմումի հետ միաժամանակ, որից հետո միայն Նախարարության կողմից կատարվում է տեղազննություն։ Միաժամանակ գործող Ծրագրով առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո շինարարական ավարտական ակտի ներկայացման պահանջը տնտեսավարողների համար առաջացնում է դժվարություններ, քանի որ շինարարական ավարտական ակտը տրամադրվում է օբյեկտը շահագործման հանձնելու պատրաստ լինելու պայմաններում:

  1. Նախագծով փաստաթղթերի ներկայացման գործընթացը բաժանվում է երկու փուլի, և տնտեսավարողին հնարավորություն է տրվում տեղազննության արձանագրության դրական եզրակացության դեպքում միայն 5-ամսյա ժամկետում ներկայացնել ուսուցման արդյունքում տրամադրված հավաստագիրը, անասնաշենքի նախագիծը և շինարարական աշխատանքներ իրականացնող լիցենզավորված կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը։ Նախագծով հանվել է Ծրագրին մասնակցության ցանկություն հայտնած կապալառու կազմա­կերպության կողմից նախարարություն հայտի ներկայացման և հրապարակվող ծրագրի կապալառու­ների ցանկում ընդգրկման պահանջը, և տնտեսավարողներին հնարավորություն է տրվել ազատ ընտրելու կապալառու կազմակերպությանը: Միաժամանակ, հստակեցվել է՝
  • յուրաքանչյուր փուլի ավարտից հետո ծրագրի շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմը,
  • տեղազննության և մոնիթորինգի իրականացման ժամկետները։

    4.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

         Նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

  1.     5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

         Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի:

 

 

 

  • Քննարկվել է

    19.03.2020 - 05.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7498

Տպել