Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

1.      

Անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթությանմասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից: 

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի  լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի  կրթական ծրագրով ընդունելության տեղերը ձևավորվել են 2014 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության հմ. 1191-Ն որոշմամբհաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկին համապատասխան:

      2020-2021 ուստարվա  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունըտրվել է ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի,ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, մաթեմատիկայի, գյուղատնտեսական գիտությունների ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Ընդհանուր առմամբ 2020/2021ուսումնականտարվա` պետությանկողմիցուսանողականնպաստներիձևովուսմանվարձիլրիվփոխհատուցմամբ (անվճար), առկաուսուցմամբ,մագիստրոսիկրթականծրագրովընդունելությանը կհատկացվի 1373տեղ, որից մրցութային կարգով 80 տեղ կհատկացվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված (ԲԶ) դիմորդներին:

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

4.     

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական  բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ընդունելությունը:

Մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության կազմակերպումը հետապնդում է երկու նպատակ՝

1. Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նեղ մասնագիտական գիտելիքներով մասնագետների պատրաստում, որոնք ուսումն ավարտելուց հետո հիմնարար գիտելիքներով աշխատանքի կանցնեն համապատասխան ոլորտում.

2. Լայն մտահորիզոն ունեցող մասնագետների պատրաստում, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում:

Ըստ բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը,բակալավրիատի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին հատկացված տեղերի քանակը:

Նախագծով նախատեսված են պահուստային տեղեր, որոնք կհատկացվեն ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միավորներ (ՄՈԳ) ունեցող, ինչպես նաև Ազգային բանակից զորացրված (ԲԶ) դիմորդներին: Պահուստային տեղերի բաշխումն իրականացվում է ընդունելության մրցույթի անցկացմանը զուգընթաց և մինչև ուսումնական տարվա սկիզբը դրանք հատկացվում եմ բուհերին:

Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել  նաև ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիրը, համաձայն որի  պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները կապահովվեն համապատասխան մասնագետներով: Մասնավորապես տեղեր կհատկացվենտեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, զբոսաշրջության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, բնագիտական, տվյալագիտության, ագրարային, շուկայագիտության (մարքեթինգի), հայագիտական մասնագիտություններին:

     Բարձրագույն կրթության քաղաքականության  թիրախային խնդիրներից են ուսանողների համար հասանելիության և մատչելիության ապահովումը, ուսանողների ընդհանուր թվակազմում ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ սովորողների թվաքանակի ավելացումը:

Նախագծում ընդունելության տեղերը ձևավորելիս սոցիալական խմբերը չեն ներառվել, քանի որ պետության կողմից ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կարգավորվում է 2006 թ. հուլիսի 27-ի ՀՀ կառավարության հմ. 1183-Ն որոշմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մագիստրոսի կրթական ծրագրով կրթությունը շարունակում են բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները, ուստի բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության համամասնական շարունակականությունն ապահովելու նպատակով մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության40 տեղ (նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ) հատկացվել է բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը:

5.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել իրավական դաշտը տվյալ բնագավառում, մասնավորապեսմագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելութունը կազմակերպել աշխատաշուկայի պահանջներիհամապատասխան, ինչպես նաև պատրաստել լայն մտահորիզոն ունեցող մասնագետներ, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում:

6.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ, Արցախի Հանրապետություն, Պաշտպանության նախարարություն, ՀՀ ոստիկանությունը:

7.     

Ակնկալվող արդյունքը

 

      Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը՝ ըստ կրթական ծրագրերի: Այն  կնպաստի պետության համարառաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառների համար մասնագետների պատրաստմանը:

  • Քննարկվել է

    16.03.2020 - 01.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7917

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2020

Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ փոփոխություները՝ 073101.00.7 Ճարտարապետություն 8-ը փոխարինել 15-ով 073102.00.7 Քաղաքային տնտեսություն 3-ը փոխարինել 5-ով 073201.00.7 Շինարարություն 15-ը փոխարինել 22-ով 031101.00.7 Տնտեսագիտություն 2-ը փոխարինել 5-ով Նոր իրողություններից ելնելով՝ պետք է խրախուսել ապագա մասնագետներին, որպեսզի հնարավորինս համալրենք այս մասնագիտությունների հանրությունը, որի առաջ դրված խնդիրները օր-օրի առավել խոցելի են դառնում: Պետք է հաշվի առնել նաև, որ << Տնտեսագիտություն>> մասնագիտությամբ պետք է կրթվեն շինարարության նախահաշիվներ կազմողները, որոնց կարիքը ներկայումս շատ է զգացվում:

Տեսնել ավելին