Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
1.1. |
Անհրաժեշտությունը |
|
«Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման ընդունումը բխում է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածների պահանջներից: Տարեկան ծրագիրն ուղղված է երեխաների ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպմանը: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 289-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 34 կետի 4-րդ «ա» պարբերության և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի նիստի N 30 արձանագրային որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրին և երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ծրագրի համաձայն մշակվել է «Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծը (այսուհետ՝ նախագիծ): ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Նախագիծը ներկայացվել է շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը, սակայն չի ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ հաշվի է առնվել այն փաստը, որ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» 667-Լ որոշման համաձայն՝ նախքան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ներկայացվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը: |
1.2. |
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները |
ՀՀ կառավարությունում՝ մինչ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Լ որոշմումը կառավարության որոշումը հաստատելը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ցանկություն է հայտնել ծանոթանալ նախագծին և ներկայացնել իր դիտողություններն ու առաջարկությունները: ՀՀ կառավարությունը հանձնարարել է նախագիծը ներկայացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին, Արդարադատության և ֆինանսների նախարարություների կարծիքներին, այնուհետև լրամշակել և ներկայացնել ՀՀ կառավարություն: Սահմանված ժամկետում նախագծի խմբագրված տարբերակը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները: Բովանդակային առումով նախագծում փոփոխություններ չեն կատարվել: Հիմնականում կատարված փոփոխությունները պայմանավորված են շահագրգիռ գերատեսչությունների՝ մասնավորապես, Արդարադատության, Ֆինանսների նախարարությունների և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունների ընդունմամբ և նախագծի լրամշակմամբ, ինչպես նաև բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացված միջոցառումների նպատակներն ու խնդիրները, որոնք յուրաքանչյուր գերատեսչության կողմից ներկայացված միջոցառումներում էին ընդգրկված, համակարգվել են մի ընդհանուր՝ «ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ» գլխում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկութունները հիմնականում վերաբերում էին միջոցառումների նախատեսված բյուջեն թվային տվյալներով ներկայացնելուն: Առաջարկվել է նաև մանրամասնել մանկատան շրջանավարտներին աջակցության մասին տեղեկատվությունը, հստակեցնել ինչպիսի իրավական ակտեր են նախատեսվում ընդունել, նշել ոլորտում վերապատրաստված մասնագետների թիվը, Երեխաների իրավունքների ազգային հանձնաժողովի գործառույթների և կազմի փոփոխության մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացնել, նշել մանկական աղքատության նվազեցմանն ուղղված նոր գործողություն, որն ուղղված կլինի մուրացիկ և թափառաշրջիկ շուրջ 50 երեխային և նրանց ընտանիքներին բազմակողմանի աջակցություն տրամադրելուն: Առաջարկվել է նաև վերանայել և խմբագրել գերատեսչությունների կողմից ներկայացված միջոցառումների «Վերստուգելի չափանիշ» սյունակը: Ներկայացված առաջարկություններին համապատասխան՝ նախագիծը լրամշակվել է: |
|
2. |
Առաջարկվող կարգավորման բնույթը |
«Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարությունն 2019 թվականի սեպտեմբերի 30-ին ընդունել է 1291-Լ որոշումը: Մարդու իրավունքների պաշտպանն իր դիտողություններն ու առաջարկությունները ներկայացրել է նախագծի ընդունումից հետո: Ընդունելով առաջարկված փոփոխությունները և լրացումները՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության որոշման մեջ կատարել փոփոխություն՝ հավելվածները ներկայացնել նոր խմբագրությամբ: ՀՀ կառավարության կողմից տրվել է հանձնարարական՝ մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ ներկայացնել շահագրգիռ գերատեսչությունների կարծիքին: Ներկայացված դիտողություններն ու առաջարկություններն ամփոփվել և ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ: Տրված հանձնարարականի համաձայն որոշման նախագծի ամփոփված տարբերակը ներկայացվել է Արդարադատության նախարարության, Ֆինանսների նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքներին: |
|
3. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ շահագրգիռ գերատեսչությունների (Արդարադատության, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Ֆինանսների, Արտակարգ իրավիճակների նախարարություններ, ՀՀ ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպան) կողմից ներկայացված` իրենց ոլորտին վերաբերող միջոցառումների համաձայն:
|
|
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կապահովվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը: |
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Որոշման ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
-
Քննարկվել է
16.03.2020 - 31.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7041
Տպել