Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

1) Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է .

ա. Հստակեցնել ընդերքօգտագործման իրավունք կրող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման հետ կապված իրավահարաբերությունները, քանի որ ներկայումս լիազոր մարմնին տեղեկացնում են գրավի կնքվելիք  պայմանագրի մասին, իսկ այնուհետև ներկայացվում է նաև կնքված պայմանագիրը, սակայն օրենսգրքով  սահմանված չէ, ինչ նպատակով է իրավունքը գրավադրվում և դրանց օգտագործման ծախսային ուղղություննները:

բ. Հստակեցնել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական թյուրըմբռնումները, քանի որ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել վարչական դատարան, իսկ ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն ընդերքօգտագործման իրավունք կրողի նկատմամբ վերջինիս իրավունքների հետ կապված դատավարական սկսված գործընթացները, իսկ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման դեպքում շատ հաճախ առկա է լինում օպերատիվ միջամտության անհրաժեշտություն` պայմանավորված որոշ դեպքերում մարդու կյանքի և առողջության, էկոլոգիայի համար ազդեցությունը բացառելու համար:

գ. Կարգավորել հատուկ նշանակության սահմանային շերտի հողատարածքում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների գնահատման և արդյունահանման հետ կապված իրավահարաբերությունները, քանի որ   գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման գործընթացի խախտումը կարող է առաջացնել գետի հունի, գետի ափագծի, ափապաշտպան կառուցվածքների կայունության խախտում:

դ.  Սահմանել երկրաբանական ուսումնասիրության ծրագրերին և օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն  պահանջները, քանի որ դրանց բացակայությունը թույլ չի տալիս լիազոր մարմնի կողմից գնահատելու ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումը, ինչպես նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

ե. Օգտակար հանածոների հանքավայրերի ողջամիտ և համալիր օգտագործումը ապահովելու համար.

-սահմանել դրութ հանքավայրի հաստատված ողջ պաշարների արդյունահանման իրավունքի տրամադրումը մեկ ընդերքօգտագործողի, իսկ օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամկետները նշյալ խնդրի կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում:

- հանքավայրերը՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու, որոնց պաշարները գնահատվել են առնվազն 5 տարի առաջ, իսկ պաշարների գնահատման համար հիմք հանդիսացող տեխնիկա-տնտեսական ցուցանիշների փոփոխության պարագայում անհրաժեշտություն է առաջանում դրանք վերագնահատել, իսկ Օրենսգրքով ներկայումս կարգավորված չէ ով և ինչպես պետք է իրականացնի վերագնահատման ենթակա հանքավայրերի պաշարների վերագնահատումը՝ մինչև օգտակար հանածոյի արդյունահանման գործընթացը սկսելը:

զ. սահմանվել է ընդերքօգտագորման իրավունք կրողների համար նոր պարտականություններ՝ մասնավորոպես.

- օգտակար հանածոյի որակի, քանակի և այլ հատկությունների որոշման նպատակով վերցված բոլոր փորձանմուշները առնվազն 10 տարի պահպանելու վերաբերյալ,

- օգտակար հանածոյի որակի, քանակի և այլ հատկությունների տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով վերցված փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկելու վերաբերյալ,

- օգտակար հանածոյի հաշվեկշռային պաշարների մարման հաշվարկն հաստատված պաշարների համար հիմք հանդիսացող և  ամրագրված հաշվարկման մեթոդին համապատասխան իրականացնելու վերաբերյալ:

Է. սահմանվել են նոր պահանջներ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման և ընդերքի տեղամասի ընդլայնման համար:

ը. սահմանվել են ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացվող պահանջներ, քանի որ դրանց բացակայությունը պատճառով չի ապահովվում ընդերքաբանական փորձաքննության ներկայացված օգտակար հանածոների պաշարների գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերվող նյութերի արժանահավատ գնահատման լիարժեքությունը:

  • Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է կարգավորել դատարանի պարտապանին սնանկ ճանաչելու, կամ  դիմումը մերժելու  կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու և ընդերքօգտագործման իրավունք տրամադրող լիազոր մարմնի՝ դատարանի կողմից տեղեկացված լինելու հարցը:  
  • Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական կարգավորումները, քանի որ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել վարչական դատարան, իսկ Օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն ընդերքօգտագործման իրավունք կրողի նկատմամբ վերջինիս իրավունքների հետ կապված դատավարական սկսված գործընթացները, որոնք որպես կանոն տևում են ժամանակային առումով բավականաչափ երկար: Ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է և ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է պետության կողմից ի դեմս լիազոր մարմնի: Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման դեպքում ըստ էության պետությունը՝ ի դեմս լիազոր մարմնի, հրաժարվում է իր տրամադրած  թուլտվությունից, գտնելով որ որոշակի պայմանների առկայության դեպքում ընդերքօգտագործողը այլև չի կարող ունենալ ընդերքոգտագործման իրավունք: Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման դեպքում՝ հաշվի առնելով ընդերքօգտագործման ոլորտի առանձնահատկությունները, շատ հաճախ առկա է լինում օպերատիվ միջամտության անհրաժեշտություն` պայմանավորված հնարավոր խոշոր էական վնասների առաջացումով, ինչպես նաև որոշ դեպքերում մարդու կյանքի և առողջության, էկոլոգիայի համար վտանգավոր ազդեցությունը բացառելու համար:  
  • Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարել մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջների բավարարման հերթում ներառել նաև շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարումների մասին դրույթը:
  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

 

Նախագծերի փաթեթով նախատեսվում է կարգավորել.

  • մինչև իրավունքի գրավադրումը ընդերքօգագործողների՝ լիազոր մարմնից թույլատվություն ստանալու հարցը,
  • ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման լիազոր մարմնի որոշման բողոքարկման դեպքում  ընդերքօգտագործման իրավունքի հետագա կիրարկման հարցը,
  • երկրաբանական ուսումնասիրության ծրագրերին և օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանման հարցը,
  • մեկ ընդհանուր նախագծի հիման վրա իրավունքի տրամադրման ժամկետների հարցը,
  • դիմումի ներկայացման պահից 5 և ավելի տարի առաջ հաստատված պաշարներով հանքավայրերի տրամադրման հարցը,
  • սնանկ ճանաչված ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հարցը,
  • իրավաբանական անձի լուծարման դեպքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարումների վճարման հարցը:

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայսաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայսաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների ավելացում չի նախատեսվում։

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.03.2020 - 31.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8194

Տպել