Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

1.    Անհրաժեշտություն

Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության  մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Նախագիծը պատրաստելիս հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթությա նմասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին N 1191-Ն որոշումը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 03.07.2015թ. N 647 Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը:

Բուհերին հանձնարարվել է անվճար ուսուցման տեղերի հայտը ներկայացնելիս հաշվի առնել նաև բուհի կարիերայի կենտրոնի վերլուծությունը՝ աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ:

Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր են հատկացվում «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար, հաշվի առնելով դիմորդների մեծ թիվը, այս տարի նախատեսվում է նախորդ տարվա համեմատ 4 տեղով ավելացնել հատկացված տեղերի թիվը:

350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար:

Միջպետական համաձայնագրի շրջանակներում նախորդ տարի Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացվեց լրացուցիչ 4 տեղ՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար, այս տարի ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկով այդ տեղերի թիվն ավելացել է 1-ով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը առաջարկել է նախորդ տարվա համեմատ 30-տեղով ավելացնել ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին և 11-տեղով էլ՝ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններին հատկացվող տեղերը:

Նախորդ տարվա համեմատ ՀՀ պաշտպանության նախարարությանը բյուջեից ֆինանսավորվող տեղերի թիվը ավելացել է 41-ով:

Որոշ մասնագիտությունների գծով մագիստրատուրային հատկացվող տեղերի թիվը գերազանցում է բակալավրի շրջանավարտների թվին, այդ իսկ պատճառով բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունվողների և շրջանավարտների համամասնությունն ապահովելու նպատակով նախորդ տարվա համեմատ 40 տեղով ավելացել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերին հատկացված տեղերի թիվը, դրա փոխարեն նույն չափով պակասեցվել է մագիստրոսի կրթական ծրագրին հատկացված տեղերի թիվը:

3.   Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Աջակցել Հանրապետության տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին: Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝  պետության տնտեսության զարգացման համարառաջնայինուկարևորություններկայացնողբնագավառներումմասնագետների պահանջարկը, ռազմական, տեխնոլոգիական, մշակութային,ագրոնոմիական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերաարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը:

Անվճար ուսուցման տեղերը ձևավորելիս հաշվի առնվել նաև՝

-       ՀՀ կառավարության 2020թ. ծրագիրը,

-       ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները,

-       ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված թափուր աշխատատեղերի վերլուծության արդյունքները,

-       բուհերի առաջարկները,

-       դիմելիությունը՝ ըստ բուհերի, ինչպես նաև բուհերի մասնագիտական առանձնահատկությունները,

-       նախորդ տարիների ընդունելության արդյունքները,

-       տվյալ մասնագիտության համար լիցենզիայով սահմանված տեղերը:

Վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների կբաշխվեն հիմք ընդունելով բուհի կողմից ներկայացրած հայտը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:

4.   Կարգավորման նպատակը և բնույթը

Անվճար կրթություն ստանալու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքի ապահովում

5.   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ

Հայ-ռուսական համալսարան

Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

6.   Ակնկալվող արդյունքը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2020/2021 ուստարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ շուրջ 2775 տեղ, որից 350-ը նախատեսված է ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով զինծառայություն անցնելու պայմանագիր կնքած ուսանողներ համար:

 

  • Քննարկվել է

    16.03.2020 - 01.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10383

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2020

Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ փոփոխություները՝ 021201.00.6 Դիզայն 021201.01.6 Դիզայն 4-ը փոխարինել 8-ով 1 031101.00.6 Տնտեսագիտություն 031101.01.6 Տնտեսագիտություն 0-ը փոխարինել 3-ով 073101.00.6 Ճարտարապետություն 073101.01.6 Ճարտարապետություն 12-ը փոխարինել 15-ով 1-ը՝2-ով 073102.00.6 Քաղաքային տնտեսություն 073102.01.6 Քաղաքային տնտեսություն 4-ը փոխարինել 8-ով 1 073201.00.6 Շինարարություն 073201.01.6 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն 7-ը փոխարինել 15-ով 1-ը՝2-ով նոր իրողություններից ելնելով՝ պետք է խրախուսել ապագա մասնագետներին, որպեսզի հնարավորինս համալրենք այս մասնագիտությունների հանրությունը, որի առաջ դրված խնդիրները օր-օրի առավել խոցելի են դառնում: Պետք է հաշվի առնել նաև, որ << Տնտեսագիտություն>> մասնագիտությամբ պետք է կրթվեն շինարարության նախահաշիվներ կազմողները, որոնց կարիքը ներկայումս շատ է զգացվում:

Տեսնել ավելին