Հիշել նախագիծը

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՊԵՏԱԿԱՆ  ԳՈՒՅՔԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ԾՐԱԳՐԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի 1-ին հավելվածի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկում ՝ 

Հայաստանի Հանրապետության արտակարք իրավիճակների նախարարության ընկերությունների ցանկը 90119 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով.

 

43.1

90124

«Հատուկ լեռնափրկարար ծառայություն»  ՓԲԸ

Քաղ.Երևան

Անաստաս Միկոյան փող. 109/ 8 շենք

 

 

ՀՈԴՎԱԾ 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Քննարկվել է

    16.03.2020 - 07.04.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6064

Տպել

Առաջարկներ`

Արա Մինասյան

16.03.2020

Եթե ոլորտը կարգավորող ՀՀ օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից և այդպիսի մասնավոր ընկերություններ դեռևս չեն ստեղծվել, ապա ընկերության մասնավորեցումից հետո սեփականատերը ոլորտում իր մենաշնորհը օգտագործելով կարող է վարել ծառայությունների մատուցման կամայական գնային քաղաքականություն, այդ իսկ պատճառով ներկա փուլում մինչև ոլորտում մասնավոր ընկերությունների առաջանալը, մասնավորեցումը պետք է հետաձգվի:

Տեսնել ավելին