Լրամշակման փուլում է
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23.1-ին հոդվածի` 1-ին մասի 3-րդ կետում «միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը)» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը» բառերով:
- Օրենքի 23.2-րդ 3-րդ մասից հանել «և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:» բառերը:
- Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն օրենքի 27-րդ, 28-րդ, 28.1-ին հոդվածների դրույթները չեն տարածվում մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների վրա:»:
- Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
- Եթե 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում ներկայացված` խնամքի նպաստ նշանակելու դիմումը մերժվել է անձի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսանալու հիմքով, ապա սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում նոր դիմում ներկայացվելու դեպքում դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ):
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 1-ին կետից հանել «միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների կամ» բառերը,
- 4-րդ մասում «ժամանակավորապես» բառերը փոխարինել «անորոշ կամ որոշակի ժամկետով» բառերով, իսկ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Սույն հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետում նշված դեպքերում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է առանց հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը դադարեցնելու:»,
- 6-րդ մասում «հիմնական գործատուի» բառերը փոխարինել «գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, ում ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ)» բառերով:
- Օրենքի 22-րդ հոդվածում`
- 8-րդ մասը 3-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Գործատուի վճարած եկամուտը (իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում` նաև սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը) վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձում հաշվառելիս համամասնորեն նվազեցվում է, եթե այդ գործատուի մոտ հղիության և ծննդաբերության արձակուրդի (որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու) տևողությունը մյուս գործատու(ներ)ի մոտ ունեցած հղիության և ծննդաբերության արձակուրդի (որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցրնելու) առավելագույն տևողությունից կարճ է:»,
2) 10-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.
«10.1. Սույն հոդվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ մասերով սահմանված կարգով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:»:
- Օրենքի 24-րդ հոդվածի`
- 6-րդ մասում «օրվանից» բառը փոխարինել «օրվան հաջորդող ամսվանից» բառերով:
- Օրենքի 25-րդ հոդվածի`
- 3-րդ մասը «վարձու աշխատողին» բառերից հետո լրացնել «ժամանակավոր անաշխատունակության» բառերով, «աշխատավայրի» բառերը փոխարինել «(նպաստը հաշվարկող և նշանակող)» բառերով, իսկ 5-րդ մասի 4-րդ կետում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով,
- 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1 Եթե մայրության նպաստ հաշվարկելուց, նշանակելուց և վճարելուց հետո վարձու աշխատողը այլ գործատուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, ապա վարձու աշխատողին հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտը այլ գործատուն ընդունում է հիմնական (նպաստը հաշվարկող և նշանակող) գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենի հիման վրա:»:
- Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Վարձու աշխատողի մայրության նպաստը վերահաշվարկվում է նաև սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում իր եկամտի վերաբերյալ վարձու աշխատողի կողմից գործատուին (նպաստը հաշվարկող և վճարող) լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում: Այս դեպքում մայրության նպաստը վճարվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
2) 5-րդ մասում «ընդհատվելու» բառից հետո ավելացնել «, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուներից մեկի մոտ ընդհատվելու» բառերը:
- Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2020 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո է):
- Եթե վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է 2019 թվականին և Օրենքով սահմանված կարգով այդ օրվա դրությամբ նա չի ունեցել ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք, սակայն նրա ժամանակավոր անաշխատունակությունը շարունակվել է 2020 թվականին և նա, որպես վարձու աշխատող, ձեռք է բերել ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք, ապա ժամանակավոր անաշխատունակության առաջին օր է համարվում 2020 թվականի հուվարի 1-ը:
- Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ նշանակվել և վճարվել է «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով, ապա նրան սույն օրենքով սահմանված կարգով մայրության նպաստ չի տրվում:
-
Քննարկվել է
13.03.2020 - 30.03.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 11514
Տպել