ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.
Սահմանադրության 146-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման հավելվածի N 1-ի 232.2-րդ կետի համաձայն՝ ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության որոշում։
Նոր կենտրոն կառուցելու անհրաժեշտությունը ծագել է ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թվի աճի հետևանքով (օրինակ՝ 2017 թվականին ապաստան է հայցել 155, 2018 թվականին՝ 215, իսկ 2019 թվականին 247 անձ): Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում միգրացիայի հարցերով լիազոր մարմնին ներկայացված ապաստանի հայցերի վիճակագրությունից հետևում է, որ ապաստանի խնդրանքով ՀՀ իշխանություններին տարեկան դիմում է միջինը 200 օտարերկրյա քաղաքացի: Նրանցից շատերը ֆինանսական միջոցների սակավության պատճառով չեն կարողանում բնակարան վարձակալել, իսկ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կացարանի կարիք ունեցող ապաստան հայցողները՝ մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը, պետք է տեղավորվեն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որն այդ նպատակով ստեղծված հատուկ հաստատություն է («Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ ՊՈԱԿ): Երևան քաղաքի Մոլդովական 29/1 հասցեի ներկայիս գործող կացարանը նախատեսված է 45 ապաստան հայցողի տեղավորելու համար, ինչը խիստ անբավարար է ՀՀ-ում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների շարունակական հոսքի պայմաններում:
«Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 407-ն որոշմամբ, որով սահմանվել են նաև վերջինիս գործունեության առարկան և նպատակները։
Ներկայումս, Աբովյան քաղաքում նախատեսվող նոր կենտրոնի կառուցման ավարտից հետո այն նույնպես կամրացվի «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին, որտեղ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ը կշարունակի իր գործունեության իրականացումը՝ կապված ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնում տեղավորելու հետ։
Հիմք ընդունելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Միգրացիոն ծառայությանը սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեի հողամասը անժամկետ և անհատույց «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին ամրացնելու հետ կապված լրացում և խմբագրական փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-ն որոշման մեջ։
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Հաշվի առնելով վերոնշյալը առաջարկվում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-ն որոշման մեջ կատարել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող հողամասի վերաբերյալ լրացում և միաժամանակ սահմանել համապատասխան հանձնարարական՝ ակտի ուժի մեջ մտնելուց հետո ակտի գործողությունն ապահովելու համար «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին ամրացվող գույքի կազմը հաստատելու և իրավունքի պետական գրանցում կատարելու մասին:
Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ։
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության կողմից։
- Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս, նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Նախագծի մշակման ձևական իրավական աղբյուր են հանդիսանում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքները, Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշումը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:
-
Քննարկվել է
13.03.2020 - 28.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 6013
Տպել