Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության  կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացմանն աջակցելուն`  վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրում համապատասխան լրացում կատարելու միջոցով:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումն է և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելը: Նախագծով առաջարկվում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը լրացնել նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքներով, որը բխում է Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից (նախատեսվում է 2020 թ.-ին տնկել 10 մլն ծառ):

Նախագծում առկա են նաև իրավակիրառ պրակտիկայից բխող փոփոխություններ:

Այսպես, աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն չափը սահմանված է մեկ մլն դրամ: Նախագծով առաջարկվում է փոխել տրամադրվող աջակցության առավելագույն շեմը` յուրաքանչյուր ենթածրագրի համար սահմանելով առանձին շեմ` պայմանավորված 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ: Մասնավորապես`

  • փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար տրամադրվող աջակցության առավելագույն շեմը սահմանել 1,350.0 հազ. դրամ, որի հիմքում ընկած է առավելագույն արժեքին մոտ հետևյալ հաշվարկը. (34.0 հազ. դրամ` վարձու աշխատողին տրվող գումար + 25.0 հազ. դրամ՝ տարածքի վարձակալություն + 10.0 հազ. դրամ՝ եկամտային հարկ և նպատակային սոցիալական վճար) x 12 ամիս + 500.0 հազ. դրամ՝ հիմնական միջոցի ձեռքբերում = 1,328.0 հազ. դրամ).
  • անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության առավելագույն շեմը սահմանել 1,200.0 հազ. դրամ, որի հիմքում ընկած է առավելագույն արժեքին մոտ հետևյալ հաշվարկը. (34.0 հազ. դրամ՝ անձին տրվող գումար + 13.6 հազ. դրամ՝ անասնաբույժին տրվող գումար) x 12 ամիս + 350.0 հազ. դրամ՝ կենդանու և ականջապիտակների ձեռքբերում + 230.0 հազ. դրամ՝ անասնակերի ձեռքբերում = 1,151.2 հազ. դրամ):

Նախագծով կատարվել է նաև տեխնիկական բնույթի փոփոխություն` կապված այն հանգամանքի հետ, որ 2019 թ. հուլիսից սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագիրը չի իրականացվում միայն ՀՀ լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական համայնքներում:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն`

  • վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցել ՀՀ-ում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով ապահովել ՀՀ մարզերում բնակվող գործազուրկներին,
  • նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված` սահմանել աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն նոր չափեր:

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ`

  • վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը կիրականացվի նաև անտառային ոլորտում,
  • կհստակեցվեն աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն չափերը:

  ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    13.03.2020 - 30.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6333

Տպել

Առաջարկներ`

Կարեն Աբրահամյան

13.03.2020

Neroxutyun em haytnum sxalmunqi hamar!!!

Կարեն Աբրահամյան

13.03.2020

Նախագծով կատարվել է նաև տեխնիկական բնույթի փոփոխություն` կապված այն հանգամանքի հետ, որ 2019 թ. հուլիսից սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագիրը չի իրականացվում միայն ՀՀ լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական համայնքներում: 1-Ays ajakcutyan cragric ogtvox andzi hamar ayd sexonayin ashxatanq@ vorpes staj hashvarkvume? 2-Erb klini ays tarva ajakcutyun@ gyuxaciakan tntesutyunnerin sezonayin ashxatanqi xtanman het kapvac? arden sksvelen gyuxaciakan ashxatanqner@

Տեսնել ավելին