«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասից, 2-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետից, 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, 9-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետից, 11-րդ հոդվածի վերնագրից, 1-ին և 2-րդ մասերից և 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «տեխնիկական» բառը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում.
- 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հավատարմագրում՝ Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության հավաստում, որով պաշտոնապես ապացուցվում է համապատասխանության գնահատման մարմնի իրազեկությունը` համապատասխանության գնահատման որոշակի աշխատանքներ իրականացնելու համար.
2) Հավատարմագրման ազգային մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնելու բացառիկ լիազորություններ.».
- 6-րդ կետում «համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման վերաբերյալ ազգային մարմնի կայացրած որևէ անբարենպաստ որոշման վերանայման պահանջ:» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մարմնի դիմում՝ հավատարմագրման կարգավիճակի վերաբերյալ հավատարմագրման ազգային մարմնի կողմից կայացրած բացասական որոշման վերանայման վերաբերյալ:» բառերով.
- 7-րդ կետում «գործընթացին» բառից հետո լրացնել «ծառայությանը» բառը:
- 8-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) համապատասխանության գնահատման մարմին` համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին, որը կարող է հանդիսանալ հավատարմագրման օբյեկտ.
12) հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում` միջազգային և (կամ) տարածաշրջանային փոխճանաչման համաձայնագրերի կողմ կամ հավակնորդ հանդիսացող օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմինների ներկայացուցիչների կողմից հավատարմագրման ազգային մարմնի գնահատում.».
- 14-րդ կետում «անվավեր» բառը փոխարինել «չեղյալ» բառով.
- 19-րդ կետում «գործընթացի» բառից հետո լրացնել «ծառայության» բառը.
- 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22) պարբերական գնահատում` հավատարմագրման կարգին համաձայն իրականացվող գործունեություն, որն իրականացվում է հավատարմագրման ազգային մարմնի կողմից, հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման պահանջների շարունակական կատարմանը հետևելու համար՝ բացառությամբ վերագնահատման.».
- 23-րդ կետում «արտադրանքի, » բառից հետո լրացնել «գործընթացի, ծառայության,» բառերը.
- 24-րդ կետից հետո լրացնել նոր` 25-32-րդ կետերով.
«25) հավատարմագրման ոլորտի արդիականացում՝ հավատարմագրման փաստաթղթերի փոփոխությունների կատարման գործընթաց, որն իրականացվում է համապատասխանության գնահատման մարմնի պահանջով՝ հավատարմագրման ոլորտում վկայակոչված իրավական ակտի, ստանդարտացման փաստաթղթի փոփոխության, նոր իրավական ակտի, ստանդարտացման փաստաթղթի գործողության մեջ դրվելու դեպքերում և չի նախատեսում լրացուցիչ գնահատում ու հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում.
26) վերագնահատում` գնահատում, որը, համաձայն հավատարմագրման կարգի, իրականացվում է հավատարմագրման ժամկետը երկարացնելու նպատակով: Վերագնահատումն իրականացվում է մինչև հավատարմագրման ժամկետի ավարտը, հավատարմագրման կարգով սահմանված ժամկետներում համապատասխանության գնահատման մարմնի դիմումի դեպքում` հաշվի առնելով հավատարմագրման ժամկետի ընթացքում գնահատման արդյունքներից ստացված տեղեկատվությունը: Վերագնահատման արդյունքում ընդունվում է հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշում.
27) արտահերթ գնահատում` գործունեություն, որը համաձայն հավատարմագրման կարգի իրականացվում է հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի գործունեության վերաբերյալ ստացված գանգատների (բողոքների), ահազանգերի կամ համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման պայմանների այն փոփոխությունների դեպքում, որոնք հավատարմագրման պահանջներն ապահովելիս կարող են ազդել համապատասխանության գնահատման մարմնի կարողության վրա.
28) հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պատկերանիշ, որը կիրառվում է հավատարմագրման ազգային մարմնի կողմից՝ իրեն նույնականացնելու համար.
29) գանգատ՝ որևէ անձի կամ կազմակերպության կողմից դժգոհության արտահայտում` հասցեագրված հավատարմագրման ազգային մարմնին, որը վերաբերում է այդ մարմնի կամ հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի գործունեությանը, և որի համար սպասվում է պատասխան.
30) տեքստային վկայակոչում՝ համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրված լինելու վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն.
31) կանոնակարգվող ոլորտ՝ տնտեսական գործունեության տեսակների և դրանց համապատասխանող արտադրանքի տեսակների ամբողջություն, որոնց համար ընդունվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր.
32) չկանոնակարգվող ոլորտ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չկարգավորվող ոլորտ՝ կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող արտադրանք, կառավարման համակարգ, անձ և այլն»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «միջազգային» բառից հետո լրացնել «և (կամ) տարածաշրջանային» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «անկողմնակալություն» բառից հետո լրացնել «և իրազեկություն.» բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կոմիտեները» բառից հետո լրացնել «և խորհրդատվական տեխնիկական կոմիտեները» բառերը:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-րդ կետում «անդամավճարի», իսկ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «անդամավճարներից» բառերը փոխարինել «վճարի» և «վճարներից» բառերով:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի
- 4-րդ մասի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) փաստաթղթերով ձևակերպվում է գնահատման որակի և իրազեկության հավաստման վրա ազդեցություն ունեցող աշխատակիցների պարտականությունները և իրավունքները.
9) մշակում, ներդնում և կիրառում է աշխատակիցների կատարողականի և իրազեկության մոնիթորինգի ընթացակարգերը.
10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվում են պատշաճ ձևով` խուսափելով կազմակերպության վրա ավելորդ ծանրաբեռնվածությունից և հաշվի առնելով կազմակերպության չափը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, ինչպես նաև արտադրական գործընթացի զանգվածային կամ սերիական բնույթը.»:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի.
- 3-րդ մասից հանել «և չի կարող հանդես գալ որպես նախագահ» բառերը.
- 4-րդ մասում «առնվազն 2/3» բառերը փոխարինել «2/3-ը` յուրաքանչյուր շահագրգիռ կողմից առնվազն մեկ ներկայացուցիչ» բառերով.
- 8-րդ մասի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) քննարկում և առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերի վերաբերյալ.».
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշի և հավատարմագրման նշանի կիրառման կարգի վերաբերյալ.»:
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի.
- 1-ին կետում «պարբերական գնահատման,» բառերից հետո լրացնել «վերագնահատման,» բառով.
- 4-րդ կետի 4.1 ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
- 7-րդ կետում «համապատասխանության,» բառից հետո «սերտիֆիկատների բլանկների» բառերը փոխարինել «գնահատման փաստաթղթերի» բառերով.
- 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1) և 7.2) կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«7.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում, վերականգնում և դադարեցնում է համապատասխանության գնահատման փաստաթղթերը.
7.2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշումներ հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմիններին Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու վերաբերյալ»:
- 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ, 11-րդ և 12-րդ կետեր.
«10) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.».
11) հաստատում է Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը.
12) ստեղծում է խորհրդատվական տեխնիկական կոմիտեներ»:
Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի.
- 2-րդ կետում «մերժելու» բառից հետո լրացնել «, հավատարմագրումն ընդլայնելու կամ կրճատելու, հավատարմագրումը պահպանելու, ինչպես նաև կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու» բառերով:
- 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
- Լրացնել նոր 3)1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«3)1 հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում՝ հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ որոշում:»:
Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «Հավատարմագրման» բառից հետո «համար կարող են դիմել» բառերը փոխարինել «օբյեկտ կարող են հանդիսանալ» բառերով:
Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հավատարմագրման գործընթացը և ժամկետը.
- Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը։
- Հավատարմագրման գործընթացը մշակվում և իրականացվում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջների համաձայն
- Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման և վերագնահատման ժամկետը սահմանվում են չորս տարի:»:
Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կիրառում են հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լինելու դեպքում.
2) դիմում են Հավատարմագրման ազգային մարմին` ընդլայնելու, արդիականացնելու, կրճատելու, կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու հավատարմագրումը, ինչպես նաև վերագնահատման նպատակով.»:
Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի.
- 2-րդ կետում «վճարումներ հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար» բառերը փոխարինել «սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1 կետով սահմանված վճարները» բառերով,
- 4-րդ կետում «ոլորտում» բառից հետո լրացնել «և հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում.» բառերով:
Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի.
- վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Հավատարմագրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և հանրամատչելի տեղեկատվության հրապարակումը».
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հավատարմագրման ազգային մարմինը հրապարակում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը, ինչպես նաև հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրները:»
Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածի.
- 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել,
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արգելվում է չհավատարմագրված, հավատարմագրումը դադարեցված, կասեցված ոլորտի շրջանակում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառումը:»:
Հոդված 17. Օրենքը լրացնել նոր 171 հոդվածով.
«Հոդված 171. Հավատարմագրման կասեցումը և դադարեցումը
- Հավատարմագրման ոլորտի կասեցման հիմք են հանդիսանում՝
1) համապատասխանության գնահատման մարմնի դիմումը,
2) պարբերական, այդ թվում՝ արտահերթ գնահատման, գործունեությանը հետևելու ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները հավատարմագրման կարգով սահմանված ժամկետներում չվերացնելը,
3) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս հավատարմագրման չափանիշների, այդ թվում՝ հավատարմագրման ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերով սահմանված պահանջների և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների խախտումը,
4) հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված հավատարմագրման պայմանագրում ամրագրված պարտավորությունների, այդ թվում՝ ֆինանսական, չկատարումը:
2.Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում կամ հավատարմագրման պայմանագրով սահմանված, այդ թվում՝ ֆինանսական, պարտավորությունները չկատարելու դեպքում համապատասխանության գնահատման մարմինն իրավունք չունի ներկայացնել հավատարմագրման ընդլայնման, ինչպես նաև վերագնահատման հայտ:
- Հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի որոշմամբ` ոչ ավելի, քան 4 ամիս, ելնելով համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված կասեցման հիմքերը վերացնելու վերաբերյալ միջոցառումներն իրականացնելու ժամկետներից:
- Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրումը դադարեցվում է`
1) համապատասխանության գնահատման մարմնի դիմումի հիման վրա,
2) հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում հավատարմագրման ոլորտով սահմանված, սակայն 2 տարուց ավելի համապատասխանության գնահատման գործունեություն չիրականացնելու դեպքում,
3) հավատարմագրման կասեցման հիմքերը սույն օրենքի 171 հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում,
4) պարբերական կամ արտահերթ գնահատման կամ գործունեությանը հետևելու գործընթացներից հրաժարվելու դեպքում,
5) Հավատարմագրման ազգային մարմնին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում.
6) հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս` հավատարմագրման նշան և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում
7) հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում:
Հոդված 18. Օրենքի 18-րդ հոդվածում`
- 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
- 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է դիմում ներկայացնել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին անդամակցության նպատակով:
- Հավատարմագրման ազգային մարմինը հավատարմագրման վկայագրերի ու հավատարմագրված համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման համար դիմում է տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, ինչն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում:»,
3) Լրացնել նոր 5-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ.
«5. Երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքելու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը:»:
Հոդված 19. Օրենքի 20-րդ հոդվածում «միջազգային» բառից հետո լրացնել «կազմակերպությունների» բառով,
Հոդված 20. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հավատարմագրման ազգային մարմինը հրապարակում է երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության, տարածաշրջանային և միջազգային ճանաչման համաձայնագրերի կողմ հանդիսանալու, Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման վկայագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:»:
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
12.03.2020 - 02.04.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6521
Տպել