ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքով «Սնանկության մասին» օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածները վերաշարադրվել են նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում վերանայվել է սնանկության կառավարիչների որակավորման գործընթացը՝ այդ մասով համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի ապրիլի 15-ին, իսկ նույն օրենքի 72-րդ հոդվածի 12-րդ մասի 1)-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` սույն օրենքի ընդունումից բխող մյուս ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունում է մինչև 2020 թվականի մարտի 15-ը:
Նախկին խմբագրությամբ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարիչ կարող է նշանակվել պետական լիազոր մարմնի կողմից կառավարության սահմանված կարգով` որպես սնանկության կառավարիչ որակավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր: «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի ընդունմամբ տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այլևս չունի իրավասություն սահմանելու սնանկության կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման, գործունեության, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը:
Վերոնշյալը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվել է՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշումը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն օրենքի դրույթների պատշաճ իրականացումը:
-
Քննարկվել է
11.03.2020 - 26.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Սնանկություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6136
Տպել