Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 174-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 174-Ն որոշման 23-րդ կետի համաձայն` «Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության ուսուցման տարեկան պլանները կազմվում են ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` հաշվի առնելով անձնակազմի օպերատիվ-ծառայողական գործունեության առանձնահատկություններն ու անձնակազմի մասնագիտական պատրաստականության մակարդակը՝ ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից կազմված ուսուցման տիպային թեմատիկ պլանների հիման վրա»:
Հաշվի առնելով, որ ներկայումս մարտական և ֆիզիկական պատրաստականության ուսուցման տիպային տարեկան թեմատիկ պլանները հաստատվում են Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության կողմից, սակայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 30-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժինը համարվում է կենտրոնական ապարատի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, ուստի ոստիկանության կադրային ստորաբաժանումը իրավասու չէ հաստատել մարտական և ֆիզիկական պատրաստականության ուսուցման տիպային տարեկան թեմատիկ պլանները:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է տարանջատել և հստակեցնել ծառայողական և մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների ուսուցման տիպային թեմատիկ պլանները կազմելու լիազորություն ունեցող ստորաբաժանումները:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ծառայողական պարապմունքների տիպային թեմատիկ պլանները կկազմվեն Ոստիկանության կադրային ստորաբաժանման, իսկ մարտական և ֆիզիկական պատրաստականության տիպային թեմատիկ պլանները՝ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանման կողմից:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՄԱՆԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
11.03.2020 - 26.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6845
Տպել